Այս էջը հաստատված է

կգա սեպտ. 26/28-ին և Բաքու հոկտեմբեր 6-ին, ուրեմն կարող է չշտապել։

Մեր կալվածների գործը վերջացան. 1500 ռուբլի էլ ստացա Միրզայանցից։ Բայց բավական պոշլին — այսինքն հաստատության ծախք դուրս գնաց, բացի մինչև այժմ ծախվածներս. վերջապես աստված բարի վայելումն տա։

Այսօր մեր տանը մի փոքր պաչինկաներ եմ անել տալիս, իմ պարոն ծառայի հրամանով, նույնպես կուխնիայում կամենում եմ ամեն բան պատրաստել, հետո գալ: Կաշխատեմ օգոստոս 5֊ին դուրս գալ:

Նամակս կարճ եմ գրում, որովհետև փոքր ինչ ուրիշ գրելիքներ ունեմ. ներողություն։ Հազար-հազար համբույր իմ հրեշտակ Ոսկեհատին և յուր հրեշտակիկ ճուտերին։

Բարև մամին, Կատինկին, Մանիշակին Ազուն և Ավագ եղբորս և մյուս բոլոր հարցանողաց։

Քո Գրիգոր

Վաղվան փոստին անպատճառ սպասում եմ նամակիդ, թե չելավ՝ վայը եկել է քեզ տարել։

27 հուլիս, չորեքշաբաթ.

Անուշիկդ իմ Ոսկի.

Ամսույս 25-ին քեզ նամակ գրելուց ետ, քո սիրելի նամակը ստացա երեկ։ Ուրախ եմ, որ հաջող վերադարձել ես ուխտագնացությունից, բայց ցավում եմ, որ անձրևը խանգարել է ձեզ։


Իմ հիվանդության մասին էլ խնդրեմ չտխրես. այժմ բոլորովին առողջ եմ, մանավանդ Բաբովի դեղերի վերա. միամիտ կաց. միայն թե շատ տաքության պատճառավ միշտ քրտնելով շատ լղարել եմ, բայց մարմինս ավելի թեթև և կազդուրված է։ Աստուծով կգամ դու ինձ կգերացնես։ Միրզայանցը