Այս էջը հաստատված է

հագուստների երկար քսակը, որ մեզ բավական ծիծաղաշարժ նեղություններ էր պատճառում, ծանրաբեռնվեց տրոյկան և վերջապես Բենզենի ցնցական հոտը, որ ինձ իսկապես տխրեցնում էր, թե մի գուցե բոլորը քամվի... Երեկ ես բարձրանում էի ամբողջ ճանապարհը քեզ հետ միասին, բառի բուն նշանակությամբ, որովհետև իմ ընկերները իրենց արշավանքներովն էին զբաղված, իսկ ես ազատ թռչում էի դեպի սիրելի և անմոռաց անցյալը։ Վերջապես մենք հասանք Կոջոր. 8 ժամին առավոտյան. ես մի քանի րոպե կանգ առի փոստի կայարանի մոտ, դիտեցի այն սենյակը, ուր գիշերեցինք մենք, այնքան քաղցր և հեշտալի... այն սենյակը, որ գուցե և ճշմարիտ քո և իմ գ... բայց ես չեմ կարողանում խոսել... Արդյոք կարող ես գուշակել, թե ինչ եմ ուզում ասել...

Երեկ բոլոր օրը լավ ժամանակ անցուցինք։ Մի ժամ եկեղեցումն էինք, ուր հիանալի երգեցողություն լսեցինք, հետո վերադարձանք հյուրանոց։ Այդտեղ շատերին պատահեցի, որոնք ինձ հրավիրեցին իրենց մոտ ճաշի. բայց ես բոլորին էլ մերժեցի, որովհետև ընկերներիս թողնել չէի կարող։ Հրավիրողների մեջ էր և Շիխանց Անուշկան։ Սա եկեղեցումը պատահեցի։ Հյուրանոցի տերրասի վերա սուրճ խմելու ժամանակնիս եկան մեզ հանդեպ նստան փողոցի նստարանի վերա Աթարբեկյան Մաշոն, Միրզոյան Հռիփսիմեն և իր ամուսինը իրենց տգեղ երեխաներով։ Մաշոյին ես բարևեցի հեռվից` նրա մատնությամբ Միրզոյանները երկար ժամանակ և հետաքրքրությամբ դիտում էին ինձ. ես իմ ընկերների հետ շատ բարձր նյութերի վերա ճառախոսում էի. երկար մեզ լսելուց հետ նրանք հեռացան։ Բայց երեկոյան վերադառնալիս ես մոռացա Հռումսիմ բազան այցելելու. երևի նա նեղացած կլիեի, որ Կոջոր գնալով յուր տեսության չգնացի։ ժամ 5½-ին ճանապարհվելով՝ 7-ին Թիֆլիս էինք։ Բայց որովհետև ձիաները օրով էին վարձած, գնացինք Մուշտայիդի ետքերը ման գալու մինչև նեմեցների կալոնիան. շատ լավ տեղեր է ձիով ման գալու համար. երբ որ կգաս ես քեզ մի քանի անգամ ձիով կտանեմ այն կողմերը զբոսնելու։ Երեկոյան մութին վերադառնալով` իսկույն քնեցի. բայց այսօր չափից