երբ քեզ մտաբերում, քո հայացքը հիշում, քո կերպարանքը երևակայում եմ… Ասում են, որ կանայք կատարելապես սիրում են 25 տարվա արբունքին հասնելուց. երևի սխալվել են. երևի կամեցել են ասել, թե կատարելապես սիրվում են այդ սիրելի և հարգելի տարիքին հասնելուց հետո։ Հա, գլխավոր տանջանքս ուրիշ է. քիչ էր մնում որ մոռանայի: Ախր, չէ՞ որ կիրակի օրը այնպես հիմարություններ եմ արել, որ զզվեցրել եմ քեզ. դու այդ բոլորը ինձ ասացիր, և շատ լավ արիր. չէ՞ որ ես պետք է միշտ գիտենամ, թև ո՛ր բանն է քեզ սիրելի և որը ատելի, և աշխատեմ միշտ սիրելի առարկաներով քո աչքերը պարուրել, քո հոգին զվարճացնել… Այ գիտի ժամանակ. մի անգամ չէի մտածում այն բանի համար, թե արդյոք կսիրես դու ինձ, թե ոչ. ես գոհ, ես երջանիկ էի, որ սիրում էի քեզ և հիանում էի քեզմով. այժմ երևի ծերացել եմ,— թե ոչ այլոք գոնե հոգվով, որովհետև մտածում եմ, որ դու էլ ինձ սիրես. սա արդեն սիրահարության պրոզան է և ամուսնության խախուտ մխիթարությունը, որը սակայն թունավորում է հյուլեի չափ փոքր կասկածով անգամ։ Բայց ես ուզում եմ վերադառնալ իմ սիրահարական անցյալին, այնտեղ ես կգտնեմ դարձյալ իմ բերկրության աշխարհը, որի մեջ ես այնքան երջանիկ, հափշտակված և ոգևորված եմ լինում. և ես վերադառնում եմ հենց այս րոպեից, որովհետև իմ հոգին նույնչափ ջերմ, նույնքան խանդակաթ է դեպի իմ Ոսկու սերը, որքան հինգ, որքան տասը, և որքան տասն և հինգ տարի առաջ… Հիշու՞մ ես արդյոք դու այս շրջանները. մտածե՞ լ ես երբևիցե նրանց մասին, հոգիդ սլացե՞լ է երբևից դեպի այդ անմոռաց, այդ նվիրական անցյալները… Անշուշտ, ես հավատացած եմ. ապա թե ոչ ես ինձ դժբախտ կհամարեի։ Այդ շրջաններից առաջինը մեր պսակին է վերաբերում, երկրորդը այն միջոցին՝ երբ դու դադարեցիր ինձ նամակ գրելուց… իսկ երրորդը՝ մեր սիրահարության սրբանվեր սկզբնավորության։ Երևի հենց այս տողի վերա դու ինքդ հարցնում ես քեզ. «Չէ՞ հիմարվել է արդյոք իմ ամուսինը. ինչ բաներից է խոսում. ինչ միտք ունեն այս հիշողությունները». ես էլ իրավունք եմ տալիս քեզ այդ հարցերը անելու, թե տարակուսում ես
Էջ:Muratsan, vol. 7.djvu/357
Այս էջը հաստատված է