մեջ ամեն օր քեզ տեսնեմ, հայացքս քո աչքերին հառեմ և հիանամ քեզմով. սիրել քեզ, սիրել քեզ և միշտ սիրել, ահա այն կերակուրը, որից սնունդ է առնում իմ հոգին, որով շնչում է իմ կուրծքը. ես քեզ մատաղ լինեմ, ահա իմ վերջին խոսքը. բայց ի վերջ մի հարց էլ. ի՞նչ հասկացար այս գրվածքից, ի՞նչ գաղափար կազմեցիր իմ հոգեկան դրության վերա. գրիր. ցանկանում եմ կարդալ։
Աջաթև|Իմ թանկագին Ոսկի.
Բաքու
19-ից գրածդ պոշտալիոնի անուշադրության շնորհիվ այսօր ստացա։ Այսուամենայնիվ ամենամեծ ուրախությունն պատճառեց ինձ այդ նամակդ, չես կարող երևակայել, թե որքան տանջվել եմ այս գիշեր անհանգստությունից և, երբ առավոտը 8 ժամին արթնանալով, մտածում էի, թե դեռ հինգ երկար ժամեր էլ պիտի սպասեմ մինչև փոստի ժամանակը, սիրտս նեղությունից կծկվում էր. այդ պատճառով այս առավոտ միայն կես բաժակ կարողացա թեյ խմել։ Գնացի կանտոր և հենց այնտեղ բերին ինձ այնքան տենչանոք սպասածս։ Եթե չվախենայի երկարելուց՝ կնկարագրեի այն րոպեին, երբ պատրաստվում էի նամակդ բանալ:— Տեր աստված, ինչ զգացմունք էր այն. կարծես մի անհանգիստ թռչնիկ վեր ի վեր է թռչում կրծքիս տակ և պատրաստվում է յուր անզոր թևերով կրծքիս տախտակը պատառել… Բայց, մի՞թե այժմ սազում է ինձ այսպիսի զգացմունքներ երևան հանել. լսողները կկարծեն թե հա կամ այսօր եմ սիրահարվել, կամ այսօրվանից եմ սկսում քեզ խաբել… բայց, ինչ որէ, թողնում եմ այս միջանկյալը. նա շատ—շատ մի կարկատան կարող է լինել, կամ համարվել… նամակդ ինձ և՛ ուրախացրավ, և՛ հուզեց, և՛ դիրք ցրավ: Ուրախացրավ նրա