Այս էջը հաստատված է

թե դատարկ բաների վրա մտածելու, էնպես արա, որ նամակիս վերջումր չբարկանամ։ Ուրախ կաց, սիրելիս, ուրախ, անհոգ. միշտ ծիծաղիր, միշտ երգիր և միշտ պարիր, թե որ չաղացած, կարմրած և չաղությունից տգեղացած չգաս, քեզ դուրս եմ անելու։ Համբուրում և գրկում եմ քեզ տեսիլքի կրակների ջերմությամբը և բոցեղեն սիրովքը խոնարհ ծառադ, քո գերիդ, քո ստրուկդ, քո Գրիգորդ

Ներփակում եմ նամակիս մեջ քո ցեպոչկան։

25 մարտի, 1891, Թիֆլիւս.

Սիրեցյալ Ոսկիս.

Երեկվա (24֊ից) փոստ ձգած նամակդ այսօր ստացա և շնորհակալ եմ. ինքդ ասում ես, որ ժամանակ շատ ունես և մի շաբաթից հետո ես ինձ նամակ գրում. ավելին պահանջելու իրավունք չունեմ, քանի որ ինքդ գոհ ես լինում այդքանը տալով։ Երեկ կիրակի էր, սրտատրոփ գնացի փոստ նամակ ստանլու հուսով և չկար։ Երանի թե իսկի գնացած չլինեի. մի բանի տեսի այնտեղ, որ տխրությունս կրկնապատկեց, թե ինչ բան էր այդ, քեզ չեմ գրում, բայց երբ գաս կասեմ։ Սպանդարին պատահեցի այդտեղ, խնդրեցի ճաշի, որովհետև պատրաստել էի տվել, բայց նա թուրքաց կոնսուլին մի օր առաջ խոսք տված լինելով գնաց նրա մոտ. ես բոլոր կիրակին տանն էի մին մինակ. Ազին էլ տանը չէր. և ուրախ էի, որ ոչ ոք չէր խանգարում իմ մենավոր մտատանջությունս, բոլոր օրը չճաշեցի, և հրամայեցի ծառաներին սպառել ինչ որ պատրաստել էին։ Ստոյիկյան փիլիսոփաները երջանկությունը գտնում են տանջանքի մեջ. երեկ ես նրանց տեսությունն էի ուսումնասիրում, և գտի որ այդ առասպել է։ Երեկ երկու թերթից բաղկացած մի նամակ էի գրել քեզ ղրկելու համար, պարապուրդ մանեկողներ չկան, պարապուրդ սիրողներ էլ կան, ես վերջինների թվին եմ պատկանում, հա, այդ նամակը պիտի հենց երեկ ղրկեի քեզ, բայց թողեցի և այսօր պատռտեցի։ Ինչ