Այս էջը հաստատված է

Է, անհիշաչարությամբ, ներողամտությամբ և քնքշությամբ պատարուն նամակդ, որին սպասում եմ… չեմ կարող ասել, թե ինչպես։ Ավելորդ եմ համարում հիշեցնել մի ամենաաննշան կետ այն պատճառներից, որոնք կարող էին իրավացի թե անիրավ վրդովել, գրգռել և վերջապես գրել տալ ինձ իմ նամակը. չեմ հիշում ոչինչ հենց նրա համար, որովհետև համոզված եմ, որ դու չէիր կարող այսքան սիրելի, այսքան պաշտելի լինել ինձ համար, թե ես իրոք ունենայի մի իրավացի պատճառ քեզ վիրավորելու. բայց չէ որ մի չնչին կին էլ հրդեհ է պատճառում, այդտեղ ատաղձն է մեղավոր, որ դյուրավառ է. խնամիր նրան ուրեմն, խնայիր նրան, պահպանիր… Բայց ոչ, այս դեպքը ինձ համոզեց մի վերջին փաստով, որ դու չես կարող ինձ պահպանել և խնամել, թե ինձ մի դժբախտություն պատահի. չես կարող քո քնքուշ ձեռքերով վիրակապ հյուսել և վերքերս կապել— Թե վիրավորվեմ. սպեղանի շինել և հիվանդությունս դարմանել— թե հիվանդանամ. սա մի սուրբ, մեծ նվիրական պաշտոն է, որ կինը ամուսնուն մարդկային գոյությունից բարձրացնում է մինչև աստվածուհվո էությունը. և որքան քաղցր, որքան ամոքիչ է այդ բարձրության վրա տեսնել սիրած ամուսնուն… Օ՜հ, տուր ինձ, տուր ինձ ճաշակել այդ քաղցրությունը, տուր ինձ հիանալ քո այսպիսի մեծությամբ… չէ՞ որ դու փորձով գիտես, որ քո մի քաղցր ժպիտը, մի սիրաշունչ խոսքը, մի գողտրիկ գուրգուրանքը (հազվագյուտ բոլորն էլ) բավական էին լինում իմ ամեն տեսակ վշտերս փարատելու։ Եթե իմ մեջ տրամադրություն ես գտնում հաճախ վշտանալու, ինչ կա, տրամադիր եղիր դու էլ ինձ հաճախ սփոփելու չէ՞ որ դա այնպիսի մի պարտք է, որ ամեն մի սիրող կին քաղցրությամբ կարող է կատարել և մանավանդ թե պարտավոր է կատարել, որովհետև բնությունը կանանց ձեռքի մեջ է ժողովել մարդկերանց բոլոր զգացումների գաղտնի , ինչո՞ւ արդյոք չեք օգտվում ձեր առավելությունից, ձեր իշխանությունից… Ցավալի չէ՞ արդյոք, որ ես փորձով տեսնում եմ, թե՝ դարձյալ ինձ վրա է մնում թե փորձության ծանրությունները կրել և թե քեզ չվհատեցնելու համար շարունակ խնամել, գուրգուրել և պաշտել քեզ… ուր կմնան ուրեմն