Այս էջը հաստատված է

գրչակիցներ են դեպի արհեստավորությունն ունեցած իրենց համակրական վերաբերմունքով և գրական մեթոդով՝ ռեալիզմով։ Մուրացանի ռեալիական արժեքավոր գործերից են «Անպատճառ իշխանուհի» և «ի՞նչ լայեղ է» գրվածքները, որոնցից առաջինի մեջ ցույց է տրված թե ինչպես Լալազարյան ծնողները հատուկ կրքոտությամբ ճգնում են իրենց աղջկան՝ Աննային, ինչ գնով էլ լինի, իշխանուհի դարձնել, ամուսնության միջոցով նրան մտցնել ազնվականների դասը: Ազնվականությամբ գերված ու հափշտակված Աննայի մայրը՝ Մարի Սերգեևնան կտրականապես մերժում է իր աղջկա հետ ամուսնանալու վերաբերյալ ուսուցիչ Մարությանի առաջարկը և աղջկան գայթակղում է իշխանուհի դարձնելու խոստումով: Սակայն գործը տխուր վախճան է ունենում: Թեև Աննայի ծնողները ամուսնացնում են Փարիզում անբարոյական կյանքի մեջ կենդանի դիակ դարձած Գիմիաբի-Շախ-Մելիքովի հետ, բայց շատ շուտով Աննան հիասթափվում է իշխանական տիտղոսի տակ թաքնված ֆիզիկական ու բարոյական կմախքից՝ Շախ-Մելիքովից: Ի հակադրություն Լալազարյանների ու Շախ-Մելիքովի հանդես բերված հասարակ մարդիկ՝ Մարությանը և Վարդուհին իրենց երջանիկ ամուսնական կյանքով։ Մուրացանը ստատիկ դատապարտում է իշխանական դասի մեջ մտնելու մարմաջով բռնված թեթևաբարո Լալազարյաններին։ Մեծատունների սնափառությունն ու սնառպարծությունը, բարոյական սնանկացումը, որ թաքնված են գեղեցիկ պաճուճանքի մեջ, ռեալիստական թանձր գույներով նկարագրված է «Ի՜նչ լայեղ է» վիպակում։ Ագապյաններին հանգիստ չի տալիս փառամոլական տենչը։ Ամալյայի ձեռքը խնդրող Մաշտոցյանը մերժում է ստանում, նրանց իշխանատենչության պատճառով։ Ագապյաններր իրենց արժանապատվությունից ցած են համարում խնամիանալ ազնվական ծագում չունեցող Մաշտոցյանի հետ։ Նրանք «լայեղ» չեն անում բարեկամանալ «հասարակ» մարդկանց հետ: «Հարուստները զվարճանում են», «Անպատճառ իշխանուհի» և «Ի՜նչ լայեղ է» գործերում շանթալից քննադատության են ենթարկված հարստահարիչ խավերը, մասնավորապես ազնվականությունը։ Սակայն հնորյա ազնվականության նկատմամբ Մուրացանը ատելություն չունի, նույնիսկ դրվատում Է նրա «դյուցազնական սիրտը»։ «Ինչո՞վ է բացատրվում Մուրացանի այդօրինակ վերաբերմունքը, Մուրացանը Ժամանակակից ազնվականությանը սաստիկ ատում է և այդ այն պատճառով, որ նա օտարամոլ է, անգիտանում է իր ազգային առանձնահատկությունները, չի պահպանում մայրենի լեզուն, զուրկ է ազգասիրական վսեմ զգացմունքներից, եսապաշտ է, փառամոլ և գերի փողի ազդեցությանը։ Վիպասանի համոզումն այն է, որ «իշխանությունն էլ, ուժն էլ, պատիվն էլ այժմ փողի մեջ է» Մուրացանը ևս Շիրվանզադեի նման հանգել է այն եզրակացության, որ «սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել է լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»: Իսկ ինչո՞ւ է Մուրացանը բարեացակամ դեպի հին ազնվականությունը։ Որովհետև նա «դյուցազնական սիրտ» է ունեցել, որը տրոփել է ջերմ հայրենասիրական զգացումներով։ Հին ազնվականությանը համակրանք արտահայտելով, Մուրացանի