զորացնել, նա պիտի գյուղը գա գործելու, զի ծառը ջրելու ուռճացնելու համար, նախ նրա արմատները պետք է հագեցնել։ Առանց ամուր «արմատների» ծառը և նրա ճյուղերը կանաչ մնա և պտղաբեր լինել չեն կարող, ուստի և «գործողները», որոնք ապրում են քաղաքներում, պիտի հասաատամիտ կերպով վճռեն գնալ գյուղ և գործել այնտեղ։ Այդ դժվարին ասպարեզ է, բայց գործողների համար խոստումնալից ու պատվաբեր: Այդ ասպարեզում գործելու համար նախ և աոաջ անհրաժեշտ է բացառիկ անձնվիրություն, մի բան, որ պակասում է փափկակեցության բոլոր հնարավոր դյուրությունները վայելող, անձնասիրությունը պաշտամունք դարձրած մտավորականներին։ ժամանակը և մթնոլորտը ուժ են տալիս եսամոլությանն ու փառապաշտությանը: Այդ մասին դիպուկ է ասված «Խորհրդավոր միանձնուհի» վիպակում, «մեր այս ինքնապաշտ ժամանակում երբ անձնվիրությունը դարձել է անգյուտ, ըստ որում մարդիկ նրա պաշտամունքը հատկացրել են անձնասիրության»։
Վիպասանը խստագույնս ձաղկում է անձնասիրության պաշտամունքը, որին անձնատուր են եղած քաղաքաբնակ վերնախավերը, որոնց խորթ է և հասարակաց բարվույն» ծառայելու պատրաստակամությունը։ Բայց վիպասանը «որոնել է» և «գտել» այնպիսի գործչի, հանձին քույր Աննայի, որը հակապատկերն է եսապաշտ ընդհանրության։
Քույր Աննան նողկանք է տածում քաղաքի հանդեպ և բուռն ցանկուաթյուն է հանդես բերում հեռանալ այնտեղից է որոնել «նախկին» մարդը որպես հակադրություն եսապաշտ «սովորական մարդկանց»։ Ահա , թե ինչ է ասում այդ մասին. «Ես որոշել եմ հեռանալ այնպիսի գյուղ, որ քաղաքից կտրված լինի շատ ու շատ լեռներով։ Ցանկանում եմ ապրել այնպիսի մի տեղ, ուր մարդկանց հետ միասին ապրում է նաև նահապետականությունը, ուր կյանքի պարզության հետ պահպանվում է նաև բարքի մաքմությունը, սրտի անկեղծությունը: Ես հոգնել, ձանձրացել եմսովորական կյանքից, սովորական մարդկանցից, և մանավանդ թե, սովորական բարեկամությունից, որ յուր մեջ ինձ համար չունի այլևս ոչինչ նոր ու ջերմացնող։ Այժմ արդեն փտրում եմ նախկին մարդն ու նրա անխարդախ թեկուզ, կիսով չափ հայրենի ընկերակցությունը»։ Ինչո՞վ է պայմանավորված քույր Աննայի փախուստը քաղաքից, ի՞նչն է նրան մղում դեպի գյուղը: Նա այլևս «ջերմացնող» ոչինչ չի գտնում քաղաքում՝ բարքերի ապականության, բարեկամության աղարտման և մարդկային հոգու խարդախման պատճառով։ Ահա, այդ է, որ փութացնում է Աննայի քաղաքից հեռանալը։ Նա շտապում որովհետև այնտեղ նա գտնելու է «սրտի անկեղծություն» և «նախկին մարդու» անշահախնդրություն, ազնիվ վերաբերմունք։
Մուրացանի գործերում խիստ ուժեղ է արտահայտված «նախկին մարդը» փնտրելու և նրա ընկերակցությունր, բարձր դասելու մտայնությունը, որը պայմանավորված է «եսապաշտ» ժամանակի ծնունդ հանդիսացող քաղաքաբնակ եսամոլ ու հարստահարիչ, բարոյական նկարագրից զուրկ հասարակական խավերի նկատմամբ ունեցած կիզիչ ատելությամբ: