պտղաբեր հովիտներ և այլն, պատկանեն միայն խեղճերին, ճակատի քրտինքով ապրողներին և ոչ թե բախտից երես առած մարդկանց»։ Մուրացանը անհուն սեր տածելով ազնիվ աշխատանքով ապրող երկրագործ մշակներին, հանդուրժել չի կարողանում պորտաբույծ ձրիակերներին։ Ճակատի քրտինքով ապրող հայ շինականի բախտին անտարբեր ուսյալների քննադատությունն իր բարձրակետին է հասցված «Նոյի ագռավը» և «Առաքյալը» գրվածքներում, որոնց մեջ նկարագրված է հայ գյուղը, որը վերածած է «ավերանոցի»։ Հեղինակը շեշտը դրել է այն բանի վրա, որ հայ գյուղը այդ վիճակին է հասցվել մեկ կողմից արտաքին ճնշման՝ ցարիզմի հայահալած քաղաքականության հետևանքով, իսկ մյուս կողմից համատարած տգիտության պատճառով, որի համար, հեղինակը դատապարտում է ծնողամոռ ու ապերախտ զավակներին՝ Վանիներին և կեղծ առաքյալներին՝ կամսարյաններին։ Այդպիսի զավակների դեմ արդարացի զայրույթ ունի, ծնողը՝ հայ շինականը, որովհետև զավակը մոռացել է և՛ իրեն, և՛ իր «վաթանը» ու դարձել «Նոյի ագռավ», խորտակելով իր ծնողի վառ հույսերը, հօդս ցնդելով նրա գեղեցիկ ակնկալիքները։ Վեդունց Սարգիսը քաղաքից գյուղ ժամանած հայոց հոգևոր սեմինարիայի սան Մինարյանին պատմում է այդ մասին. «—Ա քե մատաղ, բա էս իմ էլած-չելածը փչացրել, Վանին հուսում եմ տվել, որ Թիֆլիսի՞ն պետք գա, խի՞, Թիֆլիսումը նրա նմանները քի՞չ կան, յա չե իմ սիրտը շա՞տ էր ցավում էդ բարբադի (քանդվածի) համար… ես իմ տղին հուսում եմ տվել, որ առաջ իմ օջախը շինի, իմ հանգած ճրագը վառի, իմ տունը հարս բերելով՝ ինձ ու իմ պառավին ուրախացնի, եդն էլ իրա հուսամով էս խավար գեղը լուսավորի, մեր խեղճ ու հայվան շինականին կոռից, բեգառից ազատի… Թիֆլիսումը Վանին թող հենց երկնքից հրեշտակ վեր բերի, ինձ ի՞նչ… հրեն, որ երկրում, որ լուսավոր, յա չէփանգ ու փիլով (հնարագետ) մարդ կա, հենց դպա Թիֆլիս ա վազ տալի, դուք մեր էս խեղճ գեղի դարդը քաշեցեք, որ ոչ տեր ունի, ոչ սրտացավ…»։ Ուսումը անչափ սիրող Վեդունց Սարգիսը ուսումնատյաց է դարձել իր որդու ապերախտության պատճառով։ Հայրը որդու կրթության համար կատարել է այն ամենը, ինչ ընդունակ է եղել և կարողացել է անել։ Կիսատ է թողել իր տան կառուցումը, խոջա Մարութին է վաճառել իր ջաղացը, պարտքերի տակ է ընկել, որպեսզի, «Վանու գլուխը զարդարվի», այն հույսով, որ որդին կրթություն ստանալուց հետո հայրենի օջախը վերադառնա և լծվի գյուղի լուսավորության գործին ու շենացնի հայրենի տունը, բայց ի դերև են ելնում հայ գեղեցիկ ակնկալիքները Վանին բարձրագույն կրթություն ստանալով մնում է Թիֆլիսում և ամուսնանում «մի գյուրջու» դստեր հետ, վարում փաստաբանի պաշտոն և իր համար բերակեցություն ստեղծելով մոռանում իր ծնողներին, ինչպես բիբլիական «Նոյի ագռավը»։ «Նոյի ագռավը» պատմվածքը պատգամախոսություն է այն բանի, որ յուրաքանչյուր ուսյալ հայ երիտասարդ պետք է անեծք կարդա նոյան ագռավներին և իր գործունեության մեջ լինի նոյա աղավնի, խորհրդանշելով ազնվությունն ու հավատարմությանը ժողովրդին և հայրենիքին։ Խոսքով «առաքինական», գործով «մոլական» եսապաշտ
Էջ:Muratsan, vol. 7.djvu/400
Այս էջը հաստատված է