մտավորականներին հակադրված են նահապետական պարզ և ազնիվ մարդիկ, ի դեմս Վեդունց Սարգսի, նրա կնոջ՝ Սավգյուլի, որոնց առողջ միտքը և կայտառ հոգին հիվանդացրել է «լուսավոր որդին»։ Ընդհանուր եզրակացությունն այն է, որ գյուղին օգուտ չկա ուսյալ երիտասարդներից, որովհետև նրանք լքում են գյուղը և մոռանում գյուղացուն։ Գերադասելի են ոչ ուսյալ երիտասարդները, որովհետև նրանք ազնիվ մարդիկ են և հացը վաստակում են ճակատի քրտինքով։ Վեդունց Սարգիսն ասում է. «Լա՛վն էն չի, որ գեղն 50 վար անող տղամարդ ավելի ունենա, քան թե 100 նոյի ագռավ։ Վար անողը հաց կբերի տուն, քյուլփաթի (զավակների) ռուզին կկշտացնի: Նոյի ագռավը ինչի ա պետք։ Յա չէ, հով ա մեղավոր, որ ես հըմի ըսենց եմ խրատում մարդկանց, ե՞ս թե իմ տղեն»։ Վեդունց Սարգսի բարկությունը ու ատելությունը «շլյապավոր տղերանց» դեմ միանգամայն արդարացի է, որովհետև այն, որ գյուղի քահանան տգետ Մակուչն է, եկեղեցու առաջն անապատ է, գյուղը կեղտոտ է. տները գետնին կպած են, բակերը կեղտոտ, փողոցները ծուռ ու մուռ, դրա համար ամենից առաջ հանցավորը նոյի ագռավն է։ Այս է վիպասանի եզրակացությունը։ Նա գտնում է, որ գյուղից քաղաք գնացող և բարձրագույն կրթություն ստացող ու լուսավորված երիտասարդությունը գյուղ պետք է վերադառնա, որ հայրական «օջախը վառի և «վաթանը պայծառացնի»: Այդ դեպքում միայն դրական օրինակի հիման վրա գյուղացին կհամոզվի, որ ուսումը օգտակար է իրեն և անհրաժեշտ։ Դրան կհաջորդի գյուղացու պատրաստակամությունը՝ կրելու ամեն դժվարություն, «քար ու քացախ» ուտելու գնով ուսման կտա և կլուսավորի իր զավակներին։ «Նոյի ագռավ» պատմվածքում քննադատության սլաքը ուղղված է գյուղը մոռացած և ծնողների հանդեպ, ապերախտ, իր անձին ծառայող ուսյալ երիտասարդության՝ Վանիների դեմ։ «Ավերանոց» գյուղի առավել իրական պատկերը տրված է «Առաքյալը» վեպում, որի մեջ և գծված է փառամոլ ու դասալիք, իր ծնողից փախչող մտավորականի դիմանկարը հանձին Պետրոս Կամսարյանի։ Այն նախապատրաստությունը, որ նախորդում է Կամսարյանի գյուղ ուղևորվելուն ցույց է տալիս, որ նա առաջին հերթին մտահոգված է իր համար դյուրություներ ստեղծելու հարցով և ոչ թե գյուղացիության համար օգտավետ գործ կատարելու խնդրով։ Կամսարյանի «նախապատրաստվելը» դիպուկ է նկարագրված վեպում։ Նա իր հետ վերցնում է հունգարական թամբ, ամերիկյան հրացան, դաշտային հեռադիտակ, կողմնացույց։ Իսկ գյուղացիների համար «մի կույտ» գրքեր՝ որսորդության, որսորդական շների, գինեշինության մասին և այլն։ «Հասարակաց գործին» իրեն նվիրող գործիչը բոլորովին անտեղյակ է գյուղին, չգիտե, որ այնտեղ տիրում է տգիտությունը, իսկ «գործողի»՝ տեր֊Մոսիի դպրոցը այնպիսին է, որի վարժապետությունը ինքը լրիվ տառաճանաչ չէ։ Ծանոթ չլինելով գյուղացու իսկական վիճակին ու բուն հոգսերին, բնական է, որ նաև այդ պատճառով խոչնդոտվում է նրա գործունեությունը, նախ և առաջ նրանից պահանջվում է ծանոթանալ գյուղին և գյուղացիությանը, որից հետո նոր միայն սկսել իր գործունեությունը: Բայց դա չէ հիմնական խանգարիչը, այլ այն, որ նա
Էջ:Muratsan, vol. 7.djvu/401
Այս էջը հաստատված է