ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Ի՞նչ տարօրինակ այրի է դա.
Ւզուր չէր ուրեմն հանգուցյալը խանդոտ.
Նա Դոնա Աննային փակած էր պահում,
Մեզանից ոչ ոք նրան չէր տեսնում։
Եվ տգեղ չէ նա։
ԱԲԵՂԱ- Մենք ճգնավորներս, կանանց գեղեցկությամբ
Չի պիտի հրապուրվենք.
Բայց ստելն հանցանք է. նույնիսկ բարեպաշտ մարդը
Չի կարող նրա հրաշալի գեղեցկությունը չխոստովանել։
ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Ես կցանկանայի մի փոքր խոսել նրա հետ։
ԱԲԵՂԱ- Օ՜,Դոնա Աննան երբեք չէ խոսում մարդկանց հետ:
ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Ւսկ ձեզ հետ, հայրի՛կ.
ԱԲԵՂԱ- Ւնձ հետ ուրիշ բան է. ես աբեղա եմ։
Բայց ահա նա։
(Դոնա-Աննան մտնում է):
ԴՈՆՆԱ ԱՆՆԱ— Հայրի՛կ, բացե'ք.
ԱԲԵՂԱ- Ւսկո՛ւյն, տիրուհի՛, ես ձեզ էի սպասում։
(Դոնա-Աննան գնում է աբեղայի ետևից)
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Հա՛, ինչպե՜սն է,
ԴՈՆ-ԺՈՒԱՆ- Յուր այրիական սև քողի տակ
Ես նրան բնավ չտեսա։
Հազիվ միայն նեղլիկ գարշապարը նշմարեցի։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Այդ էլ բավական է ձեզ.
Ձեր երևակայությունը մի րոպեում
Կնկարե ձեզ մնացորդը.
Նա ձեզ համար նկարչից
Շատ ավելի ճարպիկ է.
Եվ ձեզ համար միևնույն է
Թե որտեղից կսկսի։
Հոնքերից, թե ոտքերից։
ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Լսիր, Լեպորելլո.
Ես նրա հետ պիտի ծանոթանամ։
ԴՈՆ-ԺՈՒԱՆ— Այսուամենայնիվ, մութը կոխեց,
Քանի դեռ լուսինը չէ ծագել
Եվ խավարը վերջնալուսի չէ փոխել,
Մտնենք Մադրիդ։