և «Անդրեաս Երեցը» վեպերում արտահայտված այդ գաղափարները չէին կարող ուժեղ ներգործության ունենալ, հայրենասիրական ու բարոյական ազդակներ ծառայել, եթե նրանք օժտված չլինեին բարձր արվեստով և հագած չլինեին վիպագրության «ծիրանին»։
Մուրացանի ստեղծագործությունները բովանդակությամբ հարուստ են և ուսանելի: Մուրացանը գեղարվեստական խոսքի առաջնակարգ վարպետներից մեկն է և իր արվեստի գրավչությամբ բացառիկ տեղ է գրավում հայ վիպագիրների շարքում։ Կոմպոզիցիայի վարպետության հարցում քիչ է նրան մրցակից հեղինակների թիվը։ «Նոյի ագռավը», «Խորհրդավոր միանձնուհի», «Առաքյալը», «Գևորգ Մարզպետունի» և քաղաքի կյանքը պատկերող պատմվածքները դրա վառ վկայությունն են:
Շատ բարձր է Մուրացանի տիպականացման արվեստը։ Երգիծական կերպարներ ստեղծելու հմտությամբ և նորարարությամբ նա առաջհայաց է։ Մուրացանը նոր բարձրության հասցրեց հայ դասական պատմավեպի և ընդհանրապես գեղարվեստական արձակի լեզուն։ Ոճի հարցում նա խորապես ինքնատիպ է։ Մուրացանը արվեստի թանկագին շատ գյուտեր է կատարել, որոնցից ոչ քչերն են անգերազանցելի։ Մուրացանը իրավամբ այն սակավաթիվ քչերից է, որի լեզվի արժանիքները չեն անտեսվել և գնահատվել են:
Սակայն այդ նշանավոր գրողը պատկանում է այն դասականներին, որոնց բախտ չվիճակվեց կենդանության օրոք հրատարակված տեսնել իրենց երկերի ժողովածուները, Մուրացանն իր հետ գերեզման տարավ իր գործերի լրիվ ժողովածուն հրատարակված տեսնելու երազանքը։ Միայն սովետական իշխանության օրով, ինչպես հայ մյուս դասականների, այնպես էլ Մուրացանի գործերը հրատարակվել և շարունակվում են հրատարակվել մեծ տպաքանակով։ Սովետահայ գրականությունը պատշաճն է հատուցում, նրա վաստակի արժեքավորումը դնելով գիտական բարձր մակարդակի վրա։
Դրվատանքի են արժանի Արսեն Տերտերյանի և դոկտոր-պրոֆեսոր Վաչե Պարտիզունու մատուցած ծառայությունները։ Ակադեմիկոս Տետերյանի՝ «Գևորգ Մարզպետունին իբրև պատմավեպ», «Մուրացանը իբրև գյուղագիր», «Մուրացանի պատմվածքները» և «Մուրացանի լուսավորության կենտրոնը» առաջաբաններն ու հոդվածները, և դոկտոր-պրոֆեոր Պարտիզունու «Մուրացան» մենագրությունը արժեքավոր ներդրումներ են մուրացանագիտության և հայ գրականագիտության մեջ։ Մուրացանի յոթհատորյակի հրատարակությունն այն գործի շարունակությունն է, որ Հայպետհրատը իրականացրել է իր գործունեության ընթացքում: Հայպետհրատը 1936—1939, 1951 —1954 թվերին հրատարակել է Մուրացանի երկերի ժողովածուները՝ առաջին անգամ չորս, երկրորդ անգամ՝ հինգ հատորներով, չհաշված առանձին գրքերով հրատարակությունները, ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով։ Ներկա հրատարակությամբ «Հայաստանը» իր առջև խնդիր է դնում ընթերցողին ներկայացնել Մուրացանի գրչին պատկանող թե՛ երախայրիքը և թե՛ գլուլխ-գործոցը: