Ջերմ ու անշարժ է օդը...
Կիտրոնի ու դափնի հոտ է բուրում գիշերը.
Երկնքի թանձր ու մթին կապուտակի վրա
Փայլում է պայծառ լուսինը․
Եվ պահանորդները գոռում են ու գոչում.
Բայց հեռու հյուսիսում․ Փարիզում,
Գուցե երկինքը ամպերով է պատած,
Տեղում է ցուրտ անձրև և փչում քամին.
Բայց մեզ ինչ։ Լսիր, Կարլոս,
Ես պահանջում եմ, որ դու ժպտաս.
Հապա՛, քեզ տեսնեմ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ– Անուշիկ դև․ (դուռը ծեծում են):
ԴՈՆ ԺՈՒԱՆ– է՜յ, Լաուրա.
ԼԱՈՒՐԱ– Ո՞վ կա այդտեղ. ո՞ւմ ձայնն է այդ․
ԴՈՆ ԺՈԻԱՆ– Բաց արա։
ԼԱՈՒՐԱ– Միթե... աստված իմ...
(Բանում է դուռը մտնում է Դոն ժուանը):
ԴՈՆ ԺՈՒԱՆ– Ողջու՜յն։
ԼԱՈՒՐԱ– Դոն ժուան։
(Լաուրան ընկնում է նրա վզով):
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ– Ւնչպե՞ս. Դոն Ժուան։
ԴՈՆ ԺՈՒԱՆ– Լաուրա, սիրելի բարեկամ։ (Համբուրում է նրան):
Ո՞վ կա քեզ մոտ, Լաուրա։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ–Ես, Դոն Կարլոս։
ԴՈՆ ԺՈՒԱՆ– Ահա անսպաս հանդիպումն․
Վաղը գլխովին խոնարհ ծառադ եմ։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— Ո՛չ, այժմ, այս վայրկենին:
ԼԱՈՒՐԱ— Դոն Կարլոս, դադար տվեք.
Դուք փողոցում չեք, իմ տանն եք․
Հաճեցեք դուրս կորչել։
ԴՈՆ ԿԱՐԼՈՍ— (Նրան չլսելով): Ես սպասում եմ, հա ի՞նչ ես
անում։
Դու հո սուր ունիս։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Եթե չես կարողանում համբերել, հրամեցիր.
(Մենամարտում են):