Այս էջը հաստատված է

ԴՈՆ ԺՈՒԱՆ- Գնա, ուրեմն, Լեպորելլո,
Խնդրիր նրան շնորհ բերել ինձ մոտ, վաղը։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Արձանին հրավիրենք, ինչո՞ւ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ-Անշուշտ ո՛չ նրա համար, որ հետը խոսակցենք,
Խնդրիր արձանին վաղը, ուշ երեկոյան
Գալ Դոնա Աննայի մոտ,
Եվ նրա դռանը կանգնել պահնորդ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Քեֆներդ գալիս է, որ կատակ եք անում.
Եվ այն էլ ո՞ւմ հետ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Դե, գնա՛։
ԼԵՊՈՐԵԱՈ— Բայց…
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Գնա՛։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Փառավոր և գեղեցիկ արձան,
Իմ տերը, Դոն Ժուանը, խոնարհաբար խնդրում է
Շնորհ բերել… Աստված վկա չեմ կարող,
Սարսափում եմ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Երկչոտ։ Ա՜յ քեզ…
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Թույլ տվեք. իմ տերը, Դոն Ժուանը,
Խնդրում է ձեզ գալ վաղը,
Փոքր ինչ ուշ, ձեր ամուսնու տունը
Եվ կանգնել դռների մոտ…
(Արձանը գլխով է անում ի նշան համաձայնության):
Վա՜յ…
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ի՞նչ պատահեց։
ԼԵՊՈՐԵԼԼՈ- Վա՜յ, վա՜յ…վա՜յ… կմեռնեմ։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ի՞նչ պատահեց քեզ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— (Գլխով անելով) Արձանը… վա՜յ…
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Դու գլո՞ւխ ես տալիս։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ո՛չ, ես չեմ, այլ նա։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Ինչ հիմարություններ ես դուրս տալիս։
ԼԵՊՈՐԵԼԼՈ— Ինքներդ գնացեք։
ԴՈՆ ԺՈԻԱՆ— Լավ, տես, դադարկագլուխ։
(Արձանին): Ես, կոմանդոր, խնդրում եմ քեզ
Գալ այրիիդ մոտ, ուր վաղը կլինեմ ես,
Եվ կանգնել պահապան դռների մոտ,
Ի՞նչ, կգա՞ս։