Այս էջը հաստատված է

(Արձանը կրկին գլխով է անում):
Աստվա՜ծ իմ։
ԼԵՊՈՐԵԼԼՈ—Հա՛, ի՞նչ է, թե սկսում էի։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Հեռանա՜նք։
                                                       ՏԵՍԱՐԱՆ Դ.

Դոնա Աննայի սենյակը

Դոն Ժուան և Դոնա Աննա

ԴՈՆԱ ԱՆՆԱ— Ես ընդունեցի ձեզ, Դոն Դիեգո,
Միայն վախենում եմ, որ իմ վշտալի խոսակցությանը
Տխրեցնե ձեզ։ Ես մի թշվառ այրի եմ,
Եվ բոլոր ժամանակ հիշում եմ իմ կորուստը.
Ապրիլ ամսի նման` ժպտի հետ խառնում եմ արտասուքս,
Ինչո՜ւ լռում եք դուք։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Լուռ և խորը զմայլում եմ այն մտքով`
Որ այստեղ միասին իմ գեղեցիկ Դոնա Աննայի հետ—
Եվ չեմ այնտեղ, երջանիկ հանգուցյալի շիրմի մոտ—
Եվ տեսնում եմ ձեզ ոչ այլևս ծնկաչոք
Մարմարյա ամուսնու առաջ։
ԴՈՆԱ ԱՆՆԱ— Դոն Դիեգո, այդպես նախանձոտ եք դուք։
Իմ ամուսինը դագաղի մե՜ջ էլ է տանջում ձեզ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Ես չպետք է նախանձեմ,
Նրան դուք եք ընտրել։
ԴՈՆԱ ԱՆՆԱ—,Ո՛չ մայրս հրամայեց ինձ ձեռքս տալ Դոն
Այլվարին.
Մենք աղքատ էինք, Դոն Այլվարը` հարուստ։
ԴՈՆ ԺՈՒԱՆ— Երջանիկ մարդ. նա աստվածուհու ոտքերի մոտ
Ունայն գանձեր բերավ։ Եվ ահա թե ինչու
Ատինական երանությունը ճաշակեց։
Եթե ես ձեզ առաջ ճանաչեի,
Որպիսի ոգևորությամբ իմ պաշտոնս,
Իմ հարստություններս ամենը, ամենը կտայի,