Գեղարքունյաց գավառի մեջ, հետևապես նա ի հնուց անտի Սյունյաց նախարարական տան սեփականություն էր: Այդ ծովակի մեջ գտնվող կղզին, որ քրիստոնեական դարում Սևան անունը ստացավ, նվիրական էր նույնիսկ հայոց կռապաշտական ժամանակ։ Ըստ պատմչաց, այդ կղզու վրա կաոուցված էր Սյունյաց նախարարական տան պաշտպան կռոց նշանավոր մի մեհյան՝ շրջապատված ամուր պարիսպներով ու բուրգերով։ Ս. Գրիգոր Լուսավորիչը Տրդատ թագավորի հետ Սյունյաց երկիրը այցելած ժամանակ՝ մուտ գործեց և այս կղզին, և Սյունյաց այդ մեհյանը սրբագործելով կնքեց նրան սուրբ Հարության անունով։
Սևանի ամենահին շինությունը ահավասիկ այս եկեղեցին է, որ այժմ բոլորովին ավերակ է և գտնվում է ուղիղ հիշյալ բլրի գագաթին։ Ձևը քառակուսի է, երկարությունը 30, իսկ լայնությունը 25 քայլ։ Շինված է սև խանձաքարից կրի և խճի շաղախով, ըստ որում կղզու մեջ ավազ չկա։ Այս եկեղեցու ավերակներից իսկապես մնում են չորս կողմի պատերը 1—2 կանգուն բարձրությամբ։ Մնացյալ մասերը, ինչպես երևում է, գործ են ածել նոր կառուցած եկեղեցիների շինության վրա[1]։
Սուրբ Հարության տաճարի ավերակներից մի քսան քայլ հեռու գտնվում է մի փոքրիկ անսյուն, բայց գմբեթարդ եկեղեցի սուրբ Կարապետի անվամբ, որը, ըստ պատմչաց, կառուցել է
- ↑
Մեր կարծիքով, Ս. Հարության տաճարի այժմյան ավերակները չէին կարող Սյունյաց հին մեհյանի ավերակները լինել, որովհետև սրա սեղանի կիսաբոլոր խորշը և նրան կից ավանդատների տեղերը այն ոճով են շինված. ինչ ոճով որ քրիստոնեության ժամանակի մեր բոլոր եկեղեցիներն են: Հավանական է, որ Սյունյաց մեհյանը մի ուրիշ կողմ եղած լինի, ուր նա ավերակները անհետացել են։ Բայց թե արդարև սա հիշյալ մեհյանի մնացորդն է, ուրեմն շատ թանկագին և ուշադրության արժանի մի հնություն է։ Նույնիսկ այս ավերակները վաղուց թողված են եղել հողի տակ. բայց Մելքոն անունով մի ճգնավոր, որ շատ երախտիք ունի Սևանի վրա և որի մասին հարմար տեղը կխոսենք, միայնակ փորել և բաց է արել այս հիմքերը, մաքրել է միջի հողը և հինավուրց հիշատակարանը լույս աշխարհ է հանել
Ծանոթ, հոդված•