Այս բլրի գագաթից իջնում ենք կանոնավոր կեռմաններով մինչև ստորոտը։ Այստեղ, բլրի ոտից հազիվ մի քանի քայլ հեռու, շինված են միաբանների բազմաթիվ խցերն ու այլ կացարանները, որոնց մեծ մասը կառուցված են դարձյալ Մարիամ Տիկնոջ ձեռքով` իններորդ դարու վերջում, որոնք և բավական ընդարձակ տեղ են գրավում։ Սրանք շինված են երկու կարգ և միանում են միմյանց հետ մի նեղ, երկար և խիստ մութ միջանցքով (կորրիդորով)։ Այս ընդհանուր միջանցքի մեջ մի նվազ լույս է մտնում նրա երկու ծայրում գտնվող հանդիպակաց դռներից, որոնցից մինը հանում է ծովափը, իսկ մյուսը դեպի բակի մի հեռավոր կողմը, ուր գտնվում են ուրիշ երկրորդական շինություններ, ինչպես, օրինակ` փայտատուն, մարագ, ախոռ, դարբնոց և այլն։ Հիշյալ միջանցքի երկու կողմից շինած կացարանների թիվը մոտ երեսուն է։ Մի կարգի սենյակներում ապրում են վանահայրը, վարդապետները և միաբանության ուրիշ անդամները: Այդ կարգի սենյակներից մեկում զետեղված է նաև եկեղեցու հանդերձարանը կամ ուրիշ բառերով ասածը Սևանի թանգարանը, և մյուսում գրատունը։ Իսկ հանդիպակաց կարգում գտնվում են միաբանության ընդարձակ սեղանատունը, խոհանոցը, մառանը, հացատունը և մի քանի ուրիշ սենյակներ, որոնք ծառայում են երբեմն ուխտավորների համար` եթե դրսի բոլոր սենյակները բռնված են լինում։ Ընդհանուր միջանցքի վրա բացված են նաև մի քանի ուրիշ երկրորդական միջանցքներ, որոնցից մի երկուսը տանում են դեպի զանազան ամբարանոցներ ու մառաններ, մինը դեպի կղզու բլուրը և մյուսը դեպի բակի մի ուրիշ կողմը։ Բոլոր այս խուցերը, կացարանները, ամբարներն ու միջանցքները ծածկված են մի ընդհանուր կտուրով և այդպիսով բոլորը միասին ներկայացնում են մի ծածկված ամբողջություն։ Այդ իսկ պատճառով մի կարգի խուցերը միայն ունին նեղ, փոքրիկ պատուհաններ, որոնք բացված են դեպի բլրակի կողմը, մնացյալ
Էջ:Muratsan, vol. 7.djvu/78
Այս էջը հաստատված է