Այս էջը հաստատված է

մյուս բոլոր սենյակները լույս ստանում են երդիկից։ Ինչ վերաբերում է միջանցքներին, նրանք այնքան մութ ու խավար ենք որ առաջին անգամ մեջը մտնողը հեշտությամբ կարող է մոլորվել։ Առհասարակ բոլոր այդ շինությունները հին լաբիրինթոսների տպավորություն են անում նոր մտնողի վրա, իսկ դրանց միջի օդը ծանր կերպով ճնշում է մարդու շնչառությունը։

Ընդհանրապես միաբանների խուցերը խիստ փոքրիկ, նեղ ու ցածլիկ են, այնպես որ քնելու մահճակալը դնելուց ետ` շարժվելու տեղ շատ քիչ է մնում։

Նույնիսկ վանահոր խուցը ոչնչով չէ տարբերվում մյուս միաբանների խցերից։ Յուրաքանչյուրը դրանցից ունի յուր առջև մի նախասենյակ, այնպես որ ընդհանուր միջանցքից նախ մտնում են այդ նախասենյակը, որ լույսը ստանում է երդիկից և ապա խուցը։ Այդ նախասենյակները մեծ մասամբ դատարկ են լինում, ըստ որում վարդապետի բոլոր գույքը, որ մի սնդուկ, մի քանի գործածական ամաններ ու գրքեր է լինում, գտնվում է յուր խուցի մեջ։

Ւնչպես միաբանները պատմում են, այժմ դեռ շատ շքեղ են ապրում, որովհետև սենյակները տախտակե հատակ ու առաստաղ ունին, իսկ քնելու համար մահճակալ։ Մինչդեռ մի երկու տասնյակ տարիներ առաջ ոչ միայն մահճակալ չունեին, այլև տախտակե հատակ, ուստի ստիպված էին խոնավ հողի վրա պառկելու։

Այս մենարանների շարքին, (բակի կողմից), կպած է Ս. Աստվածածնի եկեղեցին, որ միակ շեն ու բարեկարգ եկեղեցին է Սևանի անապատում և որի մեջ մշտական ժամասացություն է լինում։ Այս եկեղեցին նույնպես կառուցված է Մարիամ Տիկնոջ ձեռքով, դարձյալ իններորդ դարու վերջում։ Երկարությունը մոտ 25 և լայնությունը 18 քայլ է։ Շինությունը սագաշեն է և սրբատաշ քարերից, ոճը պարզ և անզարդ, արտաքուստ սև գույն ունի, որովհետև մյուս եկեղեցիների նման շինված է սև խանձաքարից, բայց ներքուստ մաքուր է և սպիտակ ներկած։ Եկեղեցու զարդերը աղքատ են, պատկերները տգեղ ու անարվեստ։ Աստվածածնի մի պատկերը միայն աչքի է ընկնում իր գեղեցկությամբ, որը այդ ուխտի հին