Այնուհետև թե ինչպես են միաբանները նորից հավաքվռւմ, բազմանում և միաբանական ուխտը կազմակերպում, մեր պատմագիրներից ոչ ոք ոչինչ չէ հիշում։ Բայց ինչպես Ստեփանոս 0րբելյանի հիշատակությունից երևում է, իններորդ դարու կիսում, ուրեմն յուր ավերումից 150 տարի հետո, այս անապատը դարձյալ բարգավաճ դրության մեջ էր։ Այդ ժամանակները Սևանի առաջնորդ հիշվում է Եղվարդցի հայտնի Մաշտոց վարդապետը, որը այնքան ծաղկեցրած է լինում յուր ուխտը թե սրբակյաց կրոնավորով և թե դպրությամբ, որ գրավում է ոչ միայն հասարակ ժողովրդական այլ և իշխանական տների ուշադրությունը։ Սրա ժամանակ էր, որ Աշոտ Առաջինի դուստր (և Սյունյաց Վասակ իշխանի ամուսին) Մարիամը` յուր ամուսնու մահվանից հետո` աշխարհից հրաժարվելով, բնակվում էր ճգնությամբ Սևանի լճի ափին գտնվող Ցամաքաբերդ գյուղի, Սյունյաց իշխանների կառուցած, կուսանաց վանքում։ Ահա այս իշխանուհին ի մոտո ծանոթանալով Սևանա անապատի ճգնազգևաց կրոնավորների սրբակյաց կյանքին և վանքի կարիքներին, և ըստ ամենայնի համակրելով Մաշտոց վարդապետի նպատակներին, որ էր միաբանների թիվը բազմացնել և դպրությունը ծաղկեցնել, հանձն առավ յուր ծախքով կառուցանել Սևանա կղզում կարևոր եղած շինությունները։ Եվ ահա, ինչպես տեսանք, կղզու բլրի գագաթին նա կանգնեցրեց Երկոտասան Առաքելոց եկեղեցին[1]: Նույն տեղում շինեց առաջնորդարանի և վարժարանի
- ↑ Երեսնական թվականների մի հիշատակագիր (Մանվել վարդապետ Կյումուշխանցի) գրում է` որ իբր Մարիամ իջխանուհու Ս. Առաքելոց եկեղեցին կառուցանելու ժամանակ, այն է 877 թվականին, կանգուն է եղել ս. Հարության տաճարը և հավանական է գտնում, որ նա կործանված չինի 995 թվականին եղած երկարատև երկրաշարժի ժամանակ, որի մասին հիշում է Ասողիկը, Մեր կարծիքով ս. Հարության տաճարը կործանված է եղել 877-ից, այսինքն ս. Առաքելոց տաճարը կաոուցանելուց առաջ, Ապա թե ոչ, ինչ հարկ կար մի այնպիսի րնդարձակ եկեղեցու կանգուն եղած ժամանակ` հենց նրա կողքին մի ուրիշը կառուցանել։ Բացի այդ, հայտնի երևում են ս. Առաքելոց եկեղեցու պատերի վրա հին ավերակներից վերցրած քարեր, որոնք, ըստ ամենայնի հավանականության, ս. Հարության տաճարի ավերակներից են վերցրել: Երրորդ և գլխավոր ապացույցն այն, որ U. Հարության տաճարի նման րնդարձակ եկեղեցու բազմաթիվ ավերակները ո՛չ մի տեղ շեն երևում, կշնանակն նրա բոլոր քարերը ս, Առաքելոց եկեղեցու վրա են գործդրել։ Եթե այժմյան մի կանղնաչափ մնացած պատերն էլ հողի տակ եղած չլինեին, գուցե նրանց քարերն ևս հանեին և սուրբ Հարության տաճարի հիմքը անհետանար: Ծանոթ. հոդ.