միայն 7 ամիս կաթողիկոսություն արավ. նրա մեռնելուդ հետո աթոռը պայազատեց հիշյալ պատմաբան Հովհանսես Դրասխանակերտցին։
Մաշտոցից հետո Սևանի անապատը նույն ծաղկյալ դրության մեջ մնաց, վայելելով միշտ հայ ժողովրդի սերն ու նրա իշխանների հովանավորությունը:
Այսպես, օրինակ, հիշվում է, որ Աշոտ Բ. ուխտ գալով Սևան յուրայինների հետ և միաբանության նյութական անապահովությունը տեսնելով, նվիրում է վանքին իբրև մշտական ժառանգություն վեց գյուղեր, որոնք են՝ Վարսեր (այժմ Չըռ-չըռ), Ցամաքաբերդ, Գոմաձոր, Բերդին, Թառյա-թափ և Որսնկվակածին (այժմ Ծակքար Ղազախում) իրենց կալվածներով[1]։
Բացի այդ գյուղերը՝ նա նվիրում է վանքին նաև սուրբ Նշան անվանյալ հայտնի մասունքը, որը մինչև այժմ պահպանվում է Սևանում և որը, նույնիսկ այժմ, միաբանության համար ամենամեծ արդյունք բերող հարստությունն է[2]:
Սակայն Սևանի միաբանությունից միայն Մաշտոցը չէր, որ կաթողիկոս ընտրվեցավ։ ճիշտ հարյուր տարի հետո (992 թվականին), Խաչիկ կաթողիկոսի մահվանից հետո, կաթողիկոս ընտրվեցավ նաև նրա հաջորդներից մինը—Սարգիս Ա, որ Սևանցի կոչվեցավ։ Սա Գագիկ Ա. Բագրատունի թագավորի ժամանակակից էր և կաթողիկոսական իշխանությունը վարեց 27 տարի:
Սա ինքն էր, որ Անվո կաթողիկոսի մոտ Ս. Հռիփսիմյանց
- ↑ Այդ բոլորից այժմ միայն Ցամաքաբերդ և Գոմաձոր անվամբ գյուղերն են մնացել Վանքի ձեռքում, մնացյալը Հափշտակել են։
- ↑ Այս մասունքը Գեղարքույաց գավառի Կոթ գյուղում որոշ ժամանակ լինելու պատճառով կոչվում է նաև Կոթա-Սուր-Խաչ։ Այդ խաչ: Շինված է հասարակ երկաթից, մոտ 8 վերշոկ երկայնությամբ: Չորս թևերի վրա և մեջտեղը ունի մի մի հատ հակինթ կամ զմրութ։ Ըստ ավանդության նրա մեջ ամփոփված է այն երկաթե տաշտի կտորը, որի մեջ Ս. Աստվածածինը լողացնում է եղել մանուկ Հիսուսին։ Այդ մասունքը բերված է Հայաստան Ս. Թադևոս Առաքյալի ձեռքով և դրանից շինված է երեք նույնանման խաչեր, որոնցից մեկը գտնվում է Գրիգորուպոլ քաղաքի հայոց եկեղեցում, որը տարել են իրենց հետ Անիի գաղթականները, երկրորդը գտնվում է հին Նախիջևանի մոտ Երնջակի Սուրբ Կարապետի վանքում, և այս երրորդը Սևանում։ Ծանոթ. հոդ).