նախ սպանում են երկու կեղծ վաճառականներին և ապա բոլոր արկղները բլրի վրա հանելով՝ թափում այնտեղից ծովի մեջ։ Ասում են, որ իբր խաղականի «Շնորհյա մեզ Տեր ի գիշերի» և այլն երգը այս դիպվածով են հորինել տեղի հոգևորականները և թե հենց այդ դիպվածին են վերաբերում Նրա մեջ հիշված հետևյալ խոսքերը. «Եվ զխորհուրդ զոր խորհիր` խափանե Տեր, զի Աստված ընդ մեզ է. և զբանն զոր խոսիք, մի մնասցե առ ձեզէ զի Աստված ընդ մեզ է»։ Այս երգը, ինչպես հայտնի է, մինչև այժմ էլ երդվում է մեր եկեղեցիներում։
Այս հալածանքների ժամանակ դարձյալ Սևանի ուխտը հայտնի մարդիկ ուներ։ Հիշվում է, օրինակ, 11-րդ դարում Սևանի առաջնորդ ճառագիր Սարգիս վարդապետը, որին, Գրիգոր Մագիստրոսի նման գիտնականը յուր նամակում հետևյալ խոսքերն է գրում. «Եվ կարոտիմք քեզ մերձենալ. մեզ օգնականություն այսպիսում իրողությանը. ապա թե աղոթովք օգնեսցես մեզ»։
Հիշվում է և մի առաջնորդ 13-րդ դարու սկզբում, դարձ֊յալ Սարգիս անունով, որ հրավիրված էր Զաքարիա Սպասալարից Լոռի քաղաքի ժողովը, Սսի ժողովի 8 կանոնները քըննելու համար։ Այնուհետև գրեթե ամբողջ երեք դար ոչ մի արժանավոր հիշատակություն չկա Սևանի մասին։ Հարկավ, այդ չէ նշանակում, թե այդտեղի միաբանությունը այլևս գոյություն չունե, այլ այն` որ գուցե միաբանության մեջ աչքի ընկնող մարդիկ այլևս չկային, կամ միաբանությունը իր անգործության պատճառով մատնված էր անհայտության։
16-րդ դարու վերջում հիշվում է դարձյալ Սարգիս անունով մի եպիսկոպոս այս անապատում առաջնորդ, որը զանազան նորոգություններ ու բարեկարգություններ է անում ոչ միայն Սևանում, այլև Վանա Լիմ և Կտուց անապատներում: Ըստ երևույթին պարսկական անկարգ տիրապետության շնորհիվ Սևանը այդ ժամանակ անկախ էր համարում իրեն հայոց կաթողիկոսի իրավասությունից, որովհետև էջմիածնի Կարապետ եպիսկոպոսը, փախչելով Մելիքսեդեք կաթողիկոսի