(Բյուլբյուլյան), նախկին վանահայրը՝ Հարություն վարդապետ (Մարջանյան), Իգնատիոս վ. (Այվազյանց), Գրիգոր վ. Տեր Գրիգորյանց, Գալուստ վ. (Այվազյանց) և Խորեն, Գևորգ և Մամբրե աբեղաներ։
Բացի այս ութ վարդապետներից ու աբեղաներից՝ կան նաև երկու սարկավագ և վեց ուրարակիրներ ու տիրացուներ։ Այսպիսով բուն միաբանների թիվը հասնում է 16-ի։
Սրանցից զատ միաբանությունն ունի հացթուխ, խոհարար և չորս թե հինգ նավավարներ, որոնք ազատ ժամանակներին ուրիշ ծառայություններ են անում վանքի համար։
Կային այստեղ և մշտապես ապրող 2 խելագարներ, մինը մի պոլսեցի տիրացու և մյուսը ախալցխացի մի հայ, որ յուր մասին միշտ երրորդ դեմքով է խոսում։ Նույնպես և մի քահանա, որ աքսորված էր Սևան երեք տարով ապաշխարելու իր ոչ թե գործած, այլ գործելու մտածած հանցանքը[1]։
Այսպիսով Սևանի մեջ մշտապես ապրողների թիվը հասնում է 25-ի։
Արժանապատիվ վանահայրը շատ լավ տպավորություն արավ մեզ վրա։ Նա վերին աստիճանի քաղցր, հեզահամբույր ու բարեպաշտ մի անձնավորություն է։ Չնայելով, որ արդեն ծերունազարդ, բայց ժրությունը դեռ չի կորցրել։
Շարունակ այն հոգսի մեջ է, որ յուր վանքը այցելողներից ոչ ոք դժգոհ չմնա, չնայելով, որ ուխտավորների մոտ շատ չէ երևում[2]։ Խիստ նախանաձախնդիր է յուր ուխտի, մանավանդ կարգերի և օրենքների պաշտպանության։ Մոտ կես
- ↑ Այս քահանան Ծալկա գյուղի Տեր Դանիել Տեր Գրիգորյանն է, որին ս․ Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը յուր՝ Թիֆլիսում առաջնորդ եղած ժամանակ՝ երեք տարով աքսորել է տվել Սևան այնպիսի մի չհաս պսակի համար, որը ոչ թե կատարել էր քահանան, այլ մտադիր է եղել կատարելու։ Քահանայի աքսորվելուց հետո միևնույն պսակը կատարվել է Ս. Սինոդի հրամանով, որովհետև վերջինս չհասություն չէ գտել դրա մեջ։
- ↑ Ցանկայի էր, որ արժ. հայրը ուշադրություն դարձներ նաև վանքի հետևյալ պակասությունների վրա, որոնց կարելի է ուղղել շատ քիչ ծախսով.