դար, այսինքն՝ 49 տարի է, ինչ գտնվում է Սևանում և 25 տարի է, որ վանահայրության օրոք բավական շինություններ ու նորոգություններ է արել թե՛ Սևանում և թե՛ նրա կալվածներում։ Այսպես, օրինակ՝ նա շինել է տվել ուխտավորների սենյակների մեծ մասը, ծածկել է տվել ս. Աստվածածնի եկեղեցու գլուխը երկաթով. տնկել Սևանի շրջակայքում բազմաթիվ ուռենիներ, շինել Նոր-Բայազետում և Հրազդանի վրա գտնվող հինգ թե վեց աչք ջրաղացները, ցորեն մաքրելու մեքենան, նույնպես նորոգել է Հրազդանի վրա մի հին ջրաղաց՝ վերածելով նրան նոր ձևի, բայց արժանապատիվ հոր ամենից հարգելի գործն այն է, որ նա կարգավորել է վանքի գրատունը՝ եղած գրչագրերն ու գրքերը հավաքելով մաքուր խուցի մեջ, ցուցակագրելով դարսելով նրանց հարմարավոր դարակներում[1]։
Մյուս վարդապետներից ծանոթացա Գրիգոր հայր-սուրբի հետ, որը վանքի լուսարարն ու ժամհարն է․ նա է միևնույն
- ↑ Ա) որ միաբանական կացարանների րնդհանուր միջանցքի վրա կտուրից մի քանի երդիկներ բանալ տար, որպեսզի միջանցքի մեջ տիրող խավարը փարատվի, որը այցելուների վրա վատ ազդեցություն է գործում։
Բ) Բակի մի որոշ տեղում շինել տար 20—25 հատ օջախներ, որպեսզի ուխտավորները նրանց մեջ կրակ վառեին և ոչ թե վանքի բակում, ուր որ հասներ, որով բակի կանաչը փչացնում ու կեղտոտում են։
Գ) Որ ամենագլխավորն է, շինել տար բակի հեռավոր կողմերում 5—6 հատ արտաքնոց, որովհետև ամբողջ կղզու վրա մի հատ արտաքնոց չլինելով, հարյուրավոր ընտանիքներ ներս գալով այդտեղ մի օրվա մեջ այնպես են ապականում բոլոր ծովափը, բակի շրջակաները, ախոռի, մարաքի և այլ այսպիսի շինությունների ետևները, որ սարսափելի է լինում անցնել այդ կողմերը։ Սա այնպիսի մեծ պակասություն է, որ անկարելի է անուշադիր թողնել։
1 Այս գրատունը, որի բանալին արժ․ վանահայրը միշտ իր մոտն է պահում, պարունակության կողմից իսկապես, շատ աղքատ է։ Հազիվ մի երկու հարյուր գրչագիր ու տպագիր գրքեր ունի։ Գրչագրերը գլխավորապես Աստվածաշունչ, Ավետարան, Հայսմավուրք, և այլ այսպիսի գրքեր են, իսկ տպագիրները Վենետիկի միաբանության ամենահին տպագրությունները։ Ցանկալի է, որ միաբանությունը հոգար կարելույն չափ յուր գրատունը հարստացնելու, իսկ հայ հեղինակներն ու թարգմանիչները բարեհաճեին իրենց աշխատություններից մի մի հատ Սևանի հինավուրց վանքին նվիրելու, որպիսի Նվերը, մեր կարծիքով, արժանավորագույնն է։