Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/12

Այս էջը հաստատված է

էության ճանաչողությունից, բայց բնավ էլ չխուսափելով ռոմանտիկական իդեալացումից կամ ընդհանրապես ստեղծագործության ռոմանտիկական հնարներից: Հայոց վիպասանությունը, գրում է Նար-Դոսը, պետք է տենդենցիոզ լինի, իդեալներ տա, որովհետև քաղաքական, սոցիալական ծանր պայմաններում գտնվող հայը ավելի քան մի ուրիշ ազգ կարոտ է իդեալների: Մի ուրիշ անգամ նա հայտնում է, որ հակառակ է գեղարվեստի ռեալական ուղղության— իրավ է, գրականությունը կյանքի հայելին է, բայց կյանքի դպրոցն էլ է. «Բավական չէ, որ գրականությունը ցայց տա միայն այն, ինչ որ կա կյանքի մեջ. պետք է ցույց տա և ա՛յն, ինչ որ չկա և ինչ որ ցանկալի է, որ լինի... ես աղաղակում եմ Զոլաներին՝ «տվեք ինձ Մարկիզ Պոզաներ, այլապես ի՞նչ օգուտ ինձ ձեր Ժակերից և Նանաներից, քանի որ ես ինքս Ժակ եմ և Նանա»: Ավելացնենք սրան հայկական ռոմանտիզմի ներկայացուցիչներ Րաֆֆու, Մուրացանի հանդեպ նրա դիրքորոշումը բացող ձևակերպումները: Նար-Դոսի նշումով Րաֆֆուց հետո ամենաժողովրդական գրողը Մուրացանն է, նա եզակի և ինքնուրույն է «իբրև որոշ տենդենցիաներով գրող», բայց նրա վեպերը «գեղարվեստական և մանավանդ հոգեբանական կողմից կաղում են»: Ինչ վերաբերում է Րաֆֆուն, ապա մի կողմից՝ «անչափ սիրում էի» նրա գրվածքները, մյուս կողմից՝ «Դրոշիս վրա գրված է եղել,— հեռո՜ւ րաֆֆիական հեքիաթաբանություններից»: Անսպասելի, հակասական նման դատողություններում հանդես են դալիս 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ գրականության զարգացման ուղեգծերից երկուսը, դասական ռոմանտիզմի անցումը նեոռոմանտիզմ և դասական ռեալիզմի անցումը նատուրալիզմ: Ինչո՞ւ էր Նար-Դոսը խոսում հայի իդեալասիրության մասին, ընդգծելով, թե դա նրան ավելի հատուկ է, քան այլ ազգերի: Դա պարզապես հավաստումն էր այն էական հանգամանքի, որ ինչպես հասարակական գիտակցության այլ ձևերը, այնպես էլ գրականության միտվածաթյունը, գեղարվեստական ուղղությունները պայմանավորված են սոցիալ-քաղաքական այն հանգամանքներով, որի մեջ գտնվում է տվյալ ժողովուրդը: Այստեղից հետևում է. գրականությունը անխարդախ հայելի է և հայելին արտացոլում է այն կյանքը, այն գոյությունը, որի առջև հնարավոր չէ անտարբեր լինել և որը վճռականորեն պահանջում է տենդենցիոզություն, իդեալներ՝ ծանր կացությունից դուրս գալու համար: Մոտավորապես նման տրամաբանությամբ է նա կցում կյանքի հայելին (պայմանականորեն ասած՝ ռեալիզմը) կյանքի դպրոցին (պայմանականորեն ասած՝ ռոմանտիզմին): Ճիշտ այդպես նա հիանում է Րաֆֆիով և վճռականորեն հրաժարվում նրանից, բարձր գնահատում Մուրացանին իր տենդենցներով և ընդգծում նրա գեղարվեստական, հոգեբանական «մեղանչումները»:

4

Նյութեղեն շրջադրության գարշելիությունն ու գռեհկությունը, անհատականության ոչնչացումը չնչին, անվերջանալի հոգսերի, կարիքի, կենդանական, օրգանական պահանջմունքների բեռի տակ միջանկյալ ուրվագծվել