Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/14

Այս էջը հաստատված է

պատկերացումներով, սովորույթներով, բարքերով, հարաբերություններով, կախումներով, միություններով, իրենց սահմանափակ մտածողությամբ: Մի պատմվածքի նկարագրությունները լրացնում են մյուսին, տարբեր խրճիթները, որ կարծես մեկը մյուսի կրկնությունն են, պատսպարում են համանման ճակատագրեր, համանման մանուկների ու կանանց, և ամեն մեկում առանձին-առանձին սկզբնավորվում և ավարտվում է միևնույն ահավոր դրաման: Այսպես, «Ինչպես բժշկեցին» և հաջորդ՝ «Հոգուն վրա հասավ» պատմվածքները սկսվում են թաղի նկարագրությամբ, որոնք մեկը մյուսի լրացումն ու հաստատումն են: Թաղը, փողոցը, եղանակը, տունը, նախշքար Դավիթը այդ միջավայրում կեղտոտության, ցրտի, քամու, անկանոնության, կիսավերության, փտության, քայքայման, հիվանդության, աղքատության, խավարի օրգանական համապատկերն են մատուցանում: Իբրև կազմակերպված, ինքն իրեն կերտող հասարակական էակ հանդես գալու անհնարինությունը, հոգևոր անկումը նվազագույնի է հասցնում նրանց մարդկային-սւնհատական ձգտումներն ու նպատակները: Թաղեցիներն առհասարակ գերի են մի քանի բնածին, մոտակա-անմիջական-կենսակսւն պահանջմունքների, կենդանական, իմպուլսիվ, բնազդային արարքների: Ինքնապաշտպանական ու ագրեսիվ բռնկումներ, ուժեղի ու թույլի համապատասխան դիրքավորում, գոյության կռիվ: Նրանք գալարվում են մերկ ու անպաշտպան որդերի նման, կույր ու մշտակա պատահականության կրունկի տակ: Կենսագրությունը նախասահմանված է մի տեսակ բնական անհրաժեշտությամբ, որին սոցիալական երևույթները նպաստում են միայն: Մոտիկների հիերարխիան կառուցված է խիստ նեղ առարկայական հիմքի վրա: Պահանջմունքների ողջ դիապազոնն, արդ, չի անցնում բիոլոգիական բնազդներով ու հակումներով թելադրված նյութական արժեքներից այն կողմ: Հոգևոր ծանրակշիռ արժեքների, իդեալների մասին խոսք լինել չի կարող: Բանձր խավարի մեջ մի անգամ միայն «կասկածի ու թերահավատության շողը» վայրկենապես լուսավորում է նրանց միտքը: Համակեցության օրենքները և բնության օրենքները այստեղ միավորվում են ընդդեմ լուսավորի, բարու, գեղեցկի: Եվ երբ կուլտուրայի, բարոյականության, բանականության զսպանակները չեն գործում, իրականությունը դառնում է ավելի ու ավելի դժնդակ:

Նար-Դոսի խոսքը առավել բնական, սեղմ ու ճշգրիտ է պատմվածաշարում: Ամեն ինչ դաժանորեն պարզ է ու անզարդ, ամեն ինչ անկանոն է, անկառավարելի, մերկ է և կեղտոտ: Ամբողջը կարող է խտացվել մի տողում, «տանը սրբած, կինն ու երեխաները՝ տկլոր, ինքը՝ դառը դատարկ»:

Կարևոր մի ընդհանրություն կա նյութապես ապահովված, և այլ ընդհանրություն՝ թաղեցիների մահվան միջև, առաջինները ուրիշների վրա ձեռք չեն բարձրացնում, ծայրահեղ դեպքում ինքնասպան են լինում, երկրորդները սպանվում են ուրիշի ձեռքով: Մահը նույնքան բազմազան է, որքան կյանքը, քանզի ամեն կյանք իր մահն ունի, ինչպես ամեն սկիզբ՝ իր ավարտը: Լևոն Շահյանը ինքնասպանությունից առաջ կարող էր երկարաշունչ նամակ գրել, քննելով ունայնության խնդիրը, իսկ տարաբախտ Անանը