Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/150

Այս էջը հաստատված է

յուր երկու ձեռքերի մեջ, մի քանի անգամ սաստիկ ամուր համբուրեց նրան։

Մասխարյանցը, որ արդեն հանել էր ձեռնոցներն ու վերարկուն, նստեց աթոռի վրա։

— Դե՛, Մաշա, ի՞նչ ենք անում,— ասաց նա,— ես սաստիկ քաղցած եմ։

— Զանգահարե՞մ։

— Զանգահարիր։

Մաշան մի քայլ արեց դեպի զանգակը, բայց հանկարծ կանգ առավ և շուռ եկավ դեպի Մասխարյանցը։

— Գրի՛շա,— ասաց նա լրջությամբ,— ձեռաց ինձ մի տասը ռուբլի փող պետք է տաս։

— Ի՞նչ ես անում։

— Ձմեռվա նոր ձևի գլխարկ է եկել, պետք է առնեմ, իմ գլխարկից այլևս ոչ ոք չէ ծածկում:

— Լավ, կտամ։ Շուտ զանգահարիր, ես դեռ քաղցած եմ։

Մաշան կանգնած տեղը թռավ ուրախությոմտից, վազեց դեպի զանգակը, բայց հանկարծ կանգ առնելով, արագությամբ շուռ եկավ, մի օդային համբույր տվավ Մասխարյանցին և նորից վազեց դեպի զանգակը։ Նա ամուր սեղմեց էլեկտրական զանգակի զսպանակը։

Սպասավորը ներս մտավ։

— Ես պատվիրե՞մ, թե՞ դու,— դիմեց Մաշան Մասխարյանցին։

— Պատվիրիր, ինչ ուզում ես, միայն թե շուտ լինի։

Մաշան սպասավորին մի փառավոր ընթրիք պատվիրեց։

Սպասավորը դուրս գնաց։

Կես ժամից հետո Մասխարյանցն ու Մաշան սեղանի առաջ նստած ընթրում էին: Սեղանի վրա փայլում էր մի շիշ Կախեթու գլուխ գինի և մի շիշ էլ շամպանիա։ Առաջինը Մասխարյանցի համար էր, վերջինը՝ Մաշայի համար։

4

Գիշերվա ժամը երեքն էր, երբ Մասխարյանցը կառք նստած՝ գնաց իրենց տուն։ Կախեթու գլուխ գինին թեև բավական կպել էր նրան, բայց նրա ուշքն ու միտքը կատարելապես