Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/16

Այս էջը հաստատված է

վերաբերում է այդ դեպքերից հետո ռուսահայերի մեջ երևան եկած հայրենասիրական շարժմանը: Վեպը վերջնականորեն մշակված, առանձին գրքով հրատարակվեց 1912-ին: Վեպում բացակայում է մեծ գործի ռեալ գեղարվեստական մարմնացումը: Նար-Դոսի ձգտումը և երկար տարիների աշխատանքի արդյունքը չնամընկան: «Մահը» ծրագրային-գաղափարական վեպ դառնալու հիմքեր ուներ, այսուամենայնիվ, պահպանելով նման երկի ուրվագծերը, դարձավ հոբեգանական վեպ: Վեպի գրեթե բոլոր գլխավոր կերպարները գործողության մեջ են մտնում սկզբի մի քանի էջում և բնորոշվում իրենց ատրիբուտային կողմերով: Ընթացքը արագ է, հագեցված: Միանգամից հանդես են բերվում իդեական-հիմնային երկու ոգիները. անգթորեն հնձող մահվան և անձնական հերոսության՝ հանուն բնաջնջման վտանգի առջև կանգնած հայ ժողովրդի հարատևման: Գործողության սրընթաց ծավալում առաջին տողից. «Բաթումիից երկաթուղու մարդատար գնացքը սլանում էր դեպի Թիֆլիս»: Առաջին էջում ծանոթանում ենք Լևոն Շահյանին, հաջորդում՝ Բազենյանին և պանի Զդանևիչին, անմիջապես հետո գնացք է մտնում Շահյանին անծանոթ Մարությանը և նրան ակտիվ զրույցի մեջ քաշում, դառնում է մեծ գործին և ազատագրական պայքարի զինվոր իր որդուն՝ Արմենակին: Ապա հայտնվում է Մարության ընտանիքը: Բոլորն արդեն ասես մտերիմներ են իրար և ընթերցողին: Աշխույժ, գրեթե դրամատիկական երկխոսությունը ծավալվում է նույն արագ ընթացքով, լրացվելով հեղինակի վերլուծումներով, հոգեբանական, դիմանկարային, բնանկարային և ընդհանրապես միջավայրի ցցուն վրձնումներով: Գաղափարական հարուստ շերտերով տեքստը խստորեն կյանքային է: Նկարագրի կյանքային հարստությունը երևան է գալիս, օրինակ, Բազենյանի կերպարում, որը սոսկական չարագործ չէ, այլ տաղանդավոր խաբեբա, նուրբ հոգեբան, անգամ գրավիչ գծեր ունեցող անձնավորություն: Հեղինակը չի փորձում ամեն առիթով, ելնելով իր անձնական հակումներից դատափետել կամ դրվատել կերպարներին, նրանք դրսևորվում են այնպես, ինչպես կան, չարի ա բարու, բացասականի ու դրականի, հանգամանքների, իրողությունների հանդեպ ամեն անգամ իրենց համապատասխան վերաբերմունքով ու ռեակցիայով:

Ըստ «Մահը» վեպի նախնական մտահղացման գլխավոր հերոսը պետք է լիներ Արմենակ Մարաթյանը: Սակայն լավատեսի դերը կատարում են մի քանի եռանդուն և գործունյա կերպարներ՝ Արմենակի անունը հայրենանվեր անձնազոհության իդեալ ունենալով: Շահյանը մահվան մասին հեղինակի մտորումների ծնունդ է ճիշտ այնպես, ինչպես լավատես հերոսները՝ ազգային գործունեության մասին մտորումների: Կյանքի և մահվան, լավատեսության և հոռետեսության, գործունեության և ապատիկ անգործության հակասության մեջ է շարժումը, բախման մեջ է ծնվում ճշմարտությունը: Գրողի իդեալը ազատագրության հերոսն է: Այսուհանդերձ, Շահյանը ավելի է ներկայանում իր ներաշխարհով, քան բոլորը միասին վերցրած: Եթե Բազենյանը բացառապես, և նրա նման էլ վեպի մյուս կերպարները հիմնականում մարմնանում են երկխոսություններով,