Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/18

Այս էջը հաստատված է

է վեպի ստեղծման դրդապատճառը: Այդ վեպի լավագույն բնորոշումը կլիներ թերևս Բենեդիկտ Սպինոզայի հանճարեղ ասույթը. «Ազատ մարդը ոչ մի բանի մասին այնքան քիչ չի մտածում, որքան՝ մահվան, և նրա իմաստությունը ոչ թե մահվան, այլ| կյանքի մասին մտորելու մեջ է»:

Էլիզա Զդանևիչ և Եվա: Մարմնի հեթանոս կուլտին հակադրվսւմ է հոգու քրիստոնեական ըմբռնումը: Հոգու և մարմնի այդ բախման մեջ չի կարող հավատքի մի տեսակը չփոխարինվել մյուսով: Երկու բևեռներում չքանում է բնական մարդը: Կիրքը, ձգտումը, բաղձանքը աճում են միագծորեն, կերպարներն իրականության մղձավանջից ընկնում են առասպելի մղձավանջ, տարուբերվում են, երկատվում: Շահյանի ինքնասպան մարմնատարփանքի անտիպոդն է ասկետիկ ինքնազոհաբերման քարոզը, «Քանի՞ գրոշ արժե մարմնական թեկուզ ամենամեծ վայելքը հոգեկան այն սքանչացման դեմ, որ զգում ես դու, երբ տեսնում ես, որ ուրիշի օգտին լավ բան ես գործել, թեկուզ այդ ուրիշը լինի մի անասուն»: Անփորձ ու վերացական բարեգործության պահանջը ծագում է ոչ միայն բացարձակապես պատկերացում չունենալուց «մարմնական վայելքի» մասին (թե Շահյանը, թե Աշխենը, թե Եվան չգիտեն իսկական սերը, որը միաձուլում է մարմնականն ու հոգեկանը), ծագում է ավելի շուտ դուալիստական հարցադրումից: Վերացական բարեգործության և վերացական հումանիզմ, եթե Շահյանի ընտրածը մահ է, ապա նույնը չէ Աշխենի ընտրած ինքնազոհաբերումը հանուն հոգեկանի: Իհարկե բավարար չհիմնավորված, միակողմանի դատողության և, կրկնենք, ուրույն մի հավատքի պարտադրանք է վերոհիշյալ ասկետիզմը, ինքնազոհաբերումը, ինքնասպանությունը: Բնավ պարտադիր չէ, որ հոգու համար զոհվի մարմինը և հակառակը, ավելին, մեկի և մյուսի բացակայության դեպքում անիմաստ է դառնում ամեն մի գործունեություն, ամեն մի պայքար:

Վեհ ձգտումներ, իդեալի տենչ, գործունեության, այս գծերով, որի կատարյալ կրողը Արմենակն է, Նար-Դոսն աշխատում է օժտել դրական մյուս հերոսներին ևս: Մինասյանը գյուղում ուսումնարան է բացել, ուր գնում է վարժուհու չարքաշ պարտականությանը կատարելու Աշխենը՝ հրաժարվելով քաղաքի փափուկ, հարմարավետ կյանքից: Վարժուհի օրիորդ Սահակյանը մշտապես նվիրված է լուսավորություն տարածելու ազգօգուտ գործին: Եվան բարձր դասակարգի այն հայուհիներին, որոնք «ամեն լեզու գիտեն, բացի հայերենից», մայրենի լեզու է սովորեցնում, որպեսզի ապագա մայրերի մեջ «հայության, ազգային ինքնաճանաչության կայծ վառվի»: Վեպում այդ գործունեությունը նույնպես գրեթե չենք տեսնում: Գյուղի մասին Մինասյանի դատողությունները և Աշխենի նամակը ավելի հրապարակախոսական, քան գեղարվեստական բնույթ ունեն, հստակ է, որ Նար-Դոսը հենվում է իրեն լավ ծանոթ լրագրային նյութերի և ոչ թե սեփական գրողական ուսումնասիրությունների վրա: Վեպում կատարվածը Թիֆլիսից այն կողմ չի անցնում: Ոչ թե գյուղական կյանքի պատկերում, այլ ծրագրեր գյուղացին տգետ է, ուստի անընդունակ ինքն իրեն օգնելու, չճնշվելու: Ժամանակի անողոք պահանջներին հարմարվելու համար