Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/23

Այս էջը հաստատված է

դրսից։ Լսվում էր միայն ծղրիդի մի խիստ համառ ճռինչ, որի մեջ գիշերվա անդորրությունն ավելի ևս քարացած էր թվում»: Ամեն ինչ ճիշտ է. ծղրիդի երգից, իրոք, գիշերվա անդորրն ավելի խաղաղ, ավելի քարացած է թվում: Բայց ճռինչ բառն ինչ-որ անհաջող է կարծես, նույնիսկ իր հնչյունայնությամբ ավերում է անդորրի զգացամը: Մի՞թե Նար-Դոսը՝ լեզվի վարպետը, ավելի հարմար բառ չի գտել: Այն, որ Սանթրոսյանը դուրս է եկել ինքն իրենից, շշմեցնող հարված է ստացել, իմանալով կնոջ սիրահարությունը, «ենթարկվել է հոգեփոխության», օտարացել է, անծանոթ է դարձել ինքն իրեն և նույն օտարացումը տեսել է կնոջ մեջ, ուղղակի կապ առայժմ չունի գիշերվա անդորրի հետ: Վերջին հատվածում Նար-Դոսի հոգեբանսւկան ներթափանցումները հասնում են գագաթնակետին, և ճռինչը գտնված այն չնչին դիսոնանսն է, որը պետք է աճի արագորեն, ծղրիդի երգը պիտի վերածվի իր հակադրությանը: Ասես լսվող, հնչյունորեն արտաբերված բառը եղանակավորում է հաջորդ համապատասխան հատվածները, որոնք կոնտրաստով (անդորր-աղմուկ) մեծացնելով լարվածությունը գործողության զարգացումն արագորեն տանում են դեպի ավարտը: Մի քանի տող հետո ճռինչը Սանթրոսյանին արդեն ֆիզիկական ցավ է պատճառում, ապա դառնում «մանկան լացի պես համառ և լսողի ջղերը քայքայող»: «...ինչպե՞ս չի հոգնում և ի՞նչ է ուզում ասել այդ փոքրիկ, աներևույթ միջատը»: Ծղրիդի պատկերը մինչև ավարտ մի քանի անգամ էլ է հայտնվում: Մտածմունքները «մրջյունների պես ղժվժում են» Սանթրոսյանի ուղեղում: Այդ ներքին աղմուկի մեջ, ծղրիդի ձայնը, շեղելով Սանթրոսյանին ահավոր, խելագարության հասցնող հայտնությունից, ներքին հոգեկան ուժերի ինքնապաշտպանական ռեակցիային է ծառայում. «...ուզում եմ փախչել ինքս ինձնից, իմ մտածմունքներից»: Ողջ նյարդայնությունը թափել անմեղ միջատի գլխին և դուրս գալ անելանելի վիճակից, մարդը իր հարցերն է լուծում, իր մտահոգությունների, իր խնդիրների տեսանկյունից է դիտում արտաքին շրջադրաթյունը, բնությունը: Ծղրիդը ոչինչ չի ասում, նա անտեղյակ ու անտարբեր է մարդկային աշխարհի հանդեպ. ահա Սանթրոսյանին տանջող հարցի սլատասխանը: Սա մեծի ու փոքրի համեմատություն չէ սոսկ, այլ տարբեր հեռավորությունից միևնույն երևույթը զննելու փորձ։ Բայց մժղուկները, մրջյունները, ծղրիդը կենդանի բնության մասնիկներն են, որ, իրենց աննշան չափերով հանդերձ, առնչվում են մարդկային բնությանը: Բնությունը, որքան էլ բազմազան՝ մեկ է, մի մեծ ամբողջություն է, բնության օրենքները անխուսափելի անհրաժեշտություն են մարդկանց համար: Այս գաղափարը հին է, բազմիցս արծարծված, այլևայլ նրբերանգներով արտահայտված թե գիտության, թե փիլիսոփայության, թե գեղարվեստի մեջ:

Նար-Դոսի մոտ բնության օրենքների ճանաչողությանը, բնագիտության արդյունքները այլ նշանակություն ունեն մարդկային աշխարհի լուսաբանման մեջ: Մարդ-գազան-մժղուկ, մարդկային ներքին տարերք, բնության տարերք կապված են մի միասնությամբ, ուր կողմնորոշում տալիս է գիտական ճանաչողությունը: Նատուրալիզմը մարդու և հասարակության էության լուսավորման միջոցը համարում էր առաջին հերթին բնագիտությունը։