Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/24

Այս էջը հաստատված է

Պոզիտիվ մեթոդն այն բանալին էր, որով իրականությունը դռները պիտի բացեր նաև գեղարվեստի աոաջ: Եվ Նար-Դոսի գուգահեռներն ու այլաբանությունները առաջին հերթին այդպես էլ պետք է ընկալվեն: Բայց երբ նրա երկերում խոսվում է մարդ-անասունի, մարդու գազանացման մասին, դրանք լոկ համեմատություններ չեն: Մարդկային բնության անփոփոխությունը, նախնական բնության պոռթկումնները քաղաքակրթված մարդու մեջ, բիոլոգիական օրգանական օրենքների կայունության մասին են խոսում, իսկ մարդն աոաջին ներթին բիոլոգիական օրգանիզմ է և պետք է ներկայացվի նախ որպես այդպիսին: Հետազոտման պոզիտիվ մեթոդը կենդանական և մարդկային աշխարհի փաստերի համադրման փորձնական տվյալների մեջ շատ ընդհանրություններ էր գտնում, մեկի միջոցով բացատրում մյուսը:

Վեպի առաջին տարբերակներն ունեցել են «երկու բևեռի մեջ» և ապա «Մանե» խորագիրը: Ե՛վ սրանք, և՛ վերջնական «Պայքար» խորագիրը չափազանց խոսուն են: Երբ կողք կողքի ենք դնում, լրացնելով իրար արտահայտում են նույն էությունը. «— Ճշմարիտ, ես շատ եմ հետաքրքրվում և կուզեի իմանալ, թե ինչ է քո դերը երկու հակառակ բևեռների մեջ»,— սա վեպի առանցքային խնդիրն է: Հարցն ուղղված է Մանեին, և այս վիճակում գտնվում է հատկապես նա: Խորագրերի առաջին տարբերակները կապված են, իսկ վերջնականը նույն երկու բևեռի պայքարն է: Խավարամիտներ և ազատամիտներ: Ժամանակը գլորվում է՝ տրորելով անիվների տակ շատ սպասելիքներ, ուստի և մատուցելով իր անակնկալները, նորանոր մեծ ու փոքր ողբերգություններն ու կատակերգությունները: Հակադրությունները մնում են, հակասությունները սրվում են կամ առժամանակ մեղմանում: Շատերի համար դարավերջը անհայտ է մնալու, ու թերևս դա էլ ուրույն նշանակություն և իմաստ ունի: Մանեի դերը երկու բևեռի մեջ «չգիտեմությունն» է, և այս վիճակը ակնարկված էր արդեն վեպի սկզբում, ժամացույցի տատանվող սլաքը կարծես տարակուսանքով հարցնում է՝ «ո՞ր կողմը, ա՞յս թե այն», ոչ այս, ոչ այն, ուղղակի մեջտեղը, ուրեմն ստո՛պ, կանգնիր. «— Բայց այն ժամանակ լեզվակն այլևս չի խոսիլ, և ժամացույցը կմեռնի»: Մահը սողոսկում է իրադրության մեջ, բայց ընթերցողը դեռ չի նկատում, թեև ենթագիտակցորեն նախապատրաստվում է: Դարավերջը շատերի համար մահ է, շատ իղձեր ու երազանքներ կկործանվեն, քանզի իղձեր ու երազանքներ են: Միջին դիրքը ճիշտ և ճիշտ Վահանինն է. նա դեմ է և՛ խավարամիտներին, և՛ ազատամիտներին: Բայց նրա միջին դիրքը նախ թվացյալ է և ապա չի նույնանում Մանեի միջին դիրքի հետ: Վերջինս իսկապես տատանվում է երկու բևեռի միջև՝ ընդունված բարոյական սկզբունքների և բնական ձգտումների, չմնալով ո՛չ այս, ո՛չ այն բևեոում. ժամանակը կանգ է առնում: Դարավերջ չկա: Ուրեմն նրա ճակատագիրը վիպական տրամաբանությամբ կանխորոշված է: Իսկ Վահանը ծաղրում է նախապաշարմունքներն ու հետամնացությունը, տգետ պառավներին: Հետադիմության ու խավարամտության դեմ իր գրչով պայքարում էր նաև Նար-Դոսը, բայց դա չի նշանակում, թե նրա հերոսը, որ հանդես է գալիս «չեզոքի» դիրքով, դիրքորոշում չունի, կամ, ինչպես ինքն