Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/343

Այս էջը հաստատված է

բոլորովին չէր երևում, որովհետև դա ծածկվել էր նրա կռների և ծնկների մեջ։

Նրա մի կողքին՝ երկայն ու մեկ ձգված և գլուխը փալանի վերա դրած՝ խռմփացնում էր մի պարթև մշակ, իսկ մյուս կողքին բոլորել էր իմերել զվարճասերների մի խումբ մի ինչ-որ ծաղրածու վռնդված իմերել— խոհարարի շուրջը՝ ծաղրածուն, որ հասակն առած գողի աչքերով մի մարդ էր, զանազան միմոսություններ էր անում և ամենալիրբ պատմություններ ճառում յուր նախկին պարոնների, տիկինների և նրանց աղջիկների մասին, իսկ շրջապատած խումբը մեծ ախորժակով լսում է նրան և միաբերան ծիծաղում, հռհռում էր։ Ծաղրածուն հանկարծ կտրեց յուր պատմությունը, ճեղքեց իրեն շրջապատած խումբը և գոռալով — հաթաթաոտով այնպես խփեց խեղճ կծկված պատանիին, որ դա գլորվեցավ և ընկավ կողքին խռմփացնող մշակի վերա։ Զվարճասերների խմբի մեջ սաստիկ ծիծաղ բարձրացավ, մանավանդ, երբ պարթև մշակը վախեցած հանկարծ վեր թռավ տեղից, և նրա այդ ուժեղ շարժմունքից խեղճ պատանին երկրորդ անգամ գլորվեցավ և այս անգամ ուղղակի գետին։ Մշակը կատաղի կերպով չռեց նրա վերա յուր աչքերը և սաստիկ հայհոյանքով հարձակվելով նրա վերա, յուր ծանր բռունցքով այնպես խփեց նրա գլխին, որ խեղճը երրորդ անգամ տապալվեցավ գետին։ Բայց տեսնելով, թե որքան թշվառ և թույլ էր այն արարածը, որի հետ այնպես անգթաբար վարվեց, մշակը, ըստ երևույթին, մեղքացավ նրա վերա և փնթփնթալով գնաց, ձգվեց յուր առաջվա տեղը։ Ծաղրածուն, որ պարթև մշակի կատաղի հայացքից պակաս չէր վախեցել, գող կատվի նման թաքնվել էր զվարճասերների խմբի մեջ, որի ծիծաղն ու հռհռոցը կրկնապատկվել էր միմյանց հետևող այդ անսպասելի տեսարաններից։ Խեղճ պատանին, որ տակավին խելքը գլուխը չէր ժողովել, լաց լինելով վեր կացավ և վերցնելով մոտ ընկած գլխարկը, հեռացավ զվարճասերների խմբից։ Նա դողղողալով դարձյալ կուչ եկավ պատի տակ, որտեղ ծաղրուծու-իմերելն այլևս չէր կարող նրան տեսնել, որովհետև ամբոխը բոլորովին ծածկեց նրան։ Այժմ պարզապես երևում էր նրա դեմքը, որի փափուկ, համեստ և քնքուշ գծերը ցույց էին տալիս, որ նա այն փոքրիկ և անպիտան սրիկաներից