Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/685

Այս էջը հաստատված է
Վիպակներ
«Ճշմարիտ բարեկամը», «Նունե», «Բարերար և որդեգիր»

Նար-Դոսի տպագրած արձակ առաջին գրվածքը «Ճշմարիտ բարեկամը» վիպակն է, որ լույս է տեսել 1886 թվականին, «Նոր դարում», «Միխո Օհան» (Միքայել Հովհաննեսյան) ստորագրությամբ։ «Նոր դարում» են տպագրվել նաև «Նունեն» (1886) և «Բարերար և որդեգիրը» (1887)։

Այդ վիպակները հետագայում Նար-Դոսը չի վերահրատարակել։

Այդ վիպակները իրենք արծարծած հասարակական, բարոյական հարցերով, շնորհալի պատմողականությամբ, ինչպես և հեղինակի ստեղծագործական կենսագրության տեսակետից որոշակի արժեք են ներկայացնում և, որպես այդպիսին, իրավացիորեն տեղ են գտել Նար-Դոսի երկերի երկրորդ և երրորդ ժողովածուներում և Երկերի ժողովածուի հինգ հատորյակում (1968)։


«Աննա Սարոյան»

Առաջին անգամ լույս է տեսել «Նոր դարում», 1888 թվականին։ Առանձին գրքով հրատարակվել է (հեղինակի կենդանության օրոք) 1890, 1906, 1933 թվականներին։

1901 թվականին «Кавказский Вестник»-ում (№ 10, 11) տպագրվել է վիպակի ռուսերեն թարգմանությունը, հաջորդ տարին այն տպագրվել է ռուսերեն առանձին գրքով։

Վիպակը Նար-Դոսը գրել է երիտասարդ հասակում, երբ ընդամենը քսանմեկ տարեկան էր։ Հեղինակի սիրած գործերից է։ Ժամանակին այն վերամշակել է և զետեղել երկերի առաջին ժողովածուում։ Հետագա բոլոր հրատարակությունները, ինչպես և այս, իրականացվում են սույն հրատարակության հիման վրա։

«Տանտիրոջս աղջիկը»

«Տանտիրոջս աղջիկը» վիպակը լույս է տեսել 1901 թ. «Նոր դարում»։

1902 թ․ վիպակը լույս է տեսել առանձին գրքով։

«Տանտիրոջս աղջիկը» վիպակի մասին արժեքավոր է Նար-Դոսի հայտնած կարծիքը․

— «Տանտիրոջս աղջիկը» վիպակի նյութը իրական կյանքից է այն չափով, որչափով որ պատկերում է այն ժամանակվա Թիֆլիսի հայ մեշչանական ընտանիքի կյանքը։ Ինձ ծանոթ են այնպիսի ընտանիքների մեկից ավելի աղջիկներ, որոնք, միջնակարգ կրթություն ստանալով հանդերձ, ամուսնացել են, կամ ավելի ճիշտ՝ որոնց ամուսնացրել են տգետ, նույնիսկ միանգամայն անգրագետ վաճառականների հետ միայն նրա համար, որ