Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/94

Այս էջը հաստատված է

ասում ա, էրկու կտոր շաքար ես բանացրել առանց ինձ. ոնց որ մի կատաղած շուն՝ վրա պրծավ ու ջանիս վրա մի սաղ տեղ չթողաց — խփեց, գզգզեց, ծակծկեց... Ջանս որ բաց անեմ, չես կարա մտիկ անի, կասես կեծացրած շամփուրներով դաղդղել են...

Փղձուկը նորից բռնեց Անանին, բայց նա կարողացավ զսպել իրեն.

— Սրանից ետը, որ սպանես էլ, նանի, ես էլ ընտեղ գնացողը չեմ,— ավելացրեց դողդող, բայց վճռական ձայնով.— կգնամ Քուռը կընգնեմ, կխեղդվեմ, հոգիս սատանի փայ կանեմ ու ընտեղ չեմ գնա։ Հերիք ա, հոգիս հրես էկել, դեմ ա առել բկիս։ Իմ մատաղ օրերը սև ու մութ ա արել։ Մի օր ուրախութին չեմ տեսել։ Սաղ իրեք տարի, ոնց որ շամփրի վրա դնես խրովես, ընենց խրովել ա ինձ, ինքը ջոկ, տղեն ջոկ։ Ինքը ծեծել ջարդել, մսերս գզգզել ա, հերիք չի, տղեն էլ հարբած, տրաքված էկել ա, պակասը թամամցրել։ Ընչի՞, ի՞նչ եմ արել։ Մի անլեզու հայվանի պես ընկած եմ ինձ հմար. տալիս են՝ ուտում եմ, չեն տալիս՝ ձեն չեմ հանում։ Սաղ օրը հոգիս դուրս ա գալի Քռից ջուր կրելով, ձիու թրիքը հավաքելով, բակն ավլելով, տունը տեղավորելով, նրանց կարկատաններն անելով, էլ ի՞նչ են ուզում։ Շունը, որ շուն ա, շանն էլ էն չարչարանքը չեն տա, ինչ որ ինձ, բա մի շան ղդար էլ չկա՞մ։ Հրես էս ըրեխի հմար հոգի են տալիս, բա սրա հմար էլ ա խնայեն, է՜, ինձ։ Վո՛ւյ, աստոձ ջան,— բացականչեց Անանը՝ արտասվալից աչքերը գցելով առաստաղին,— ի՞նչ կըլի, հոգիս առնես, պրծնեմ...

Նրա ձայնը բոլորովին դողդողաց և հանկարծ կտրվեց, գլուխն ընկավ տախտակի պես հարթ կրծքի վրա և ուժգին հեկեկանքը նորից սկսեց ցնցել նրա ոսկրացած ուսերն ու մեջքը։

Փոքրիկ քույրն ու եղբայրը սուս արած նայում ու լսում էին նրան մանկական լուրջ հետաքրքրությամբ. մանուկը չոչ անելով մոտեցել էր սուփրին, վերցրել ձմերուկի մի կլեպ և աշխատում էր կրծել իր նոր դուրս եկած պստիկ ատամներով։ Իսկ պառավ Հեղնարը մնացել էր տեղն ու տեղը ցամաքած, չիմանալով ինչ ասի, որ գոնե մի քիչ մխիթարած լինի սկեսոր ու մարդու ձեռին այրված, դաղված