Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/192

Այս էջը սրբագրված չէ

Պատրիկյանը շրթունքները սեղմեց ատամների մեջ և դուրս գնաց։ Պ ա տ շպամ բում նրա դեմ ելավ տանտիրոջ աղջիկը» որը դեմքով շատ նման էր մորը, և նրա ֆրանսուհի դաստիարակ- շուհին, որոնք թևանցուկ զբոսնում էին աշնանային արևի ախորժելի ջերմ ճառագայթների տակ և ջարդում էին ֆրան¬ սերեն' կանանց հատուկ անդադրում շատախոսությամ բ և խոսքերը խլեչով իրար բերանից։ Երկայն պատշգամբով անցնելիս աշխատում էր քայլել այնպես, որ նրանք չտեսնեն անդրավարտիքի մաշված, տեղ-տեղ պատռված տոտերը։ Խո¬ հանոցին որ մոտեցավ, լսեց մի փշշոց և թշշոց և նրա քթովը դիպավ այնքան ախորժելի մի հոտ, որ նրա անոթի փորում բոլոր աղիքները ոլորևմոլոր եկան։ Ինչպես երևում էր, վա¬ ռիկներն արդեն տապակվում էին' թեյի հետ վայելելու համար։ Պատրիկյանը իջավ բակը և դեպի փողոց տանող լայն մի¬ ջանցքի մեջ, բակի դռան մոտ, տեսավ հարևան գիրուկ ու կլորիկ հրեա կնոջը' նստած տաբուրետի վրա, երկայն ու նեզ սեղանի ծայրին, որի վրա որոշ կանոնավորությամբ դարս¬ ված էին ամեն տեսակ դանակներ, մկրատներ, կողպեքներ, աքցաններ, մուրճեր, բզեր, պորտմանեներ և այլ ու այլ մ անցոլքներ։ <րԵրջանի՜կ կին. համ ինքն է ապրում իր ահա¬ գին ընտանիքով, համ էլ սենյակի վարձն է տալիս ամենայն' ճշտությամբ ու չի վայելում տանտերերի թուքն ու մուրը»,— մտածեց Պատրիկյանը, և հրեուհու մոտով անցնելիս բարևեց նրան։ — Զաչեմ շեղոդնյա նե բղա լի գաղյաչեյ վագը (ինչո ւ այսօր տաք ջուր չվերցրիք),— կանչեց նրա հետևից կինը ռուսերեն, հրեաներին հատուկ առոգանությամբ ս֊ն շ և ը-ն ղ հնլեչով։ Պատրիկյանը կանգ առավ և նայեց նրա բարի, գիրուկ դեմքին։ — Որովհետև շաքարս հատել է,— պատասխանեց նա մի տեսակ անհոգությամբ։ Հրեուհին զարմանքից մինչև անգամ վեր կացավ տաբու- րետից։ - 192 -