Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/200

Այս էջը սրբագրված է

ու փութկոտ գրերով. «Մեր հայրենակից երգիչ Զափինյանց (բեմական ազգանունը Ժապինով) գաստրոլով հրավիրված կ երգելու Թիֆլիսի արքունական օպերային թատրոնում։ Ւտալիայում իր արվեստը կատարելագործելուց հետո, նա վերջին վեց տարվա ընթացքում երգել է Ռուսաստանի զանազան քաղաքներում, ի միջի այլոց' Մոսկվայում և Պետերբուրգում, ուր, տեղական թերթերի վկայությամբ, մեծ հաջողուղթյուն է ունեցել։ Թիֆլիսում նա աոաջին անգամ բեմ է ելնելու ամսույս 10-ին Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի մեջ, Օնեգինի դերում»։

Նա ուզում էր մի քանի խոսք էլ ավելացնել, հասարակության ուշադրությունը հրավիրելով հայ տաղանդի վրա, բայց հիշելով, թե անցյալում ի՛նչ է եղել նա, վախեցավ, որ նրան ճանաչող ընթերցողները ծաղրի ենթարկեն թերթը, ուստի բավական համարեց գրածը և մի կողմ դրեց։ Հետո նայեց Պատրիկյանին և տեսնելով, որ նա գրում է շատ դանդաղ և անդադար գլուխը քորելով, ասաց. — Պատրիկ ջան, շո՜ւտ արա, թե չէ, հրես որտեղ որ է' կգա պստիկ հոգեաոս և նութ կպահանջի։

Մտավ էքսպեդիտորը' պոստից բերած մի կույտ լրագրեր և նամակներ ձեռքին։ Քարտուղարն ամենից առաջ վրա ընկավ նամակներին և սկսեց աչքի անցկացներ Այնքան վարժվել էր, որ մի քանի տող սկզբից, մի քանի տող մեջտեղից և մի քանի տող վերջից կարդալուց հետո հասկանում էր ամբողջ նամակի բովանդակությունը և իսկույն էլ վճռում' կարելի էր տպել, թե ոչ։

— Վայ, այս անիծածները կարծես խոսքը մեկ են արել, որ գրեն քահանաների, տիրացուների և հոգաբարձուների մասին,— բացականչեց նա մի քանի նամակներ աչքի անցկացնելուց հետո։— Քահանա և տիրացու, տիրացու և հոգաբարձու, հոգաբարձու և տիրացու... Կարծես թե էլ ուրիշ բան չկա գրելու, ես ձեր...

Եվ զայրացած քարտուղարի բերանից ակամա դուրս թռան ինտելիգենտ մարդուն անվայել մի քանի հայհոյական խոսքեր քահանաներից, տիրացուներից և հոգաբարձուներից դուրս ուրիշ նյութ չգտնող գավառական թղթակիցների հասցեին։ նա վերցրեց այդ նամակները և ուզում էր մեկեն