Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/203

Այս էջը սրբագրված է

զգում իրեն բժշկական այգ նեղ ու ցածրիկ կառքի մեջ, որր հարմարեցրած էր մի հոգու համար, և աշխատում էր նստել այնպես, որ իր հարևանությունը չխանգարի բժշկին իր սե- փական կառքի մեջ ազատ տեղավորվելուէ

Իսկ բժիշկը, չորիկ֊մորիկ, ըստ երևույթին, սակավայ։- չուն մի երիտասարդ, վերարկուի մորթե օձիքը մինչև մորթե փափախը բարձրացրած' պարզ ակնոցների միջով կողքից նայում էր Պետրոսի մազակալ կիսադեմքին և երկար ժամա¬ նակ նրան տանջում էր մի համառ միտք' թե ո՞րտեղ էր տե¬ սել դաջի դույն ունեցող այդ դեմքը։

— Ես ձեզ կարծես թե տեսել եմ մի տեղ,— ասաց վերջապես բժիշկ

— Այո, տեսել եք,— պատասխանեց Պետրոսը։— Անցյալ ամսին, որ ինժեների հետ դիտում էիք այն տունը։

— Որ տունը։ — Այն մեծ տունը... Թամազյանները որ շինում են։ Այն ես էի, որ ոտս չբռնեց, տախտակամածից ընկա, ուշաթափվեցի, և դուք ինձ ետ բերիք։

— Հա , այ, որտեղ եմ տեսել ձեզ,— բացա կանչեց բժիշ¬ կը վերջապես հիշելով։— Դուք այնտեղ ի*նչ էիք շինում։

— Բանում եմ։ 

— Այսի՞նքն։

—Մշակություն եմ անում։

— Ինչպե՞ս թե մշակություն,— զարմացավ բժիշկը։

— Դե մշակությունն ի՞նչպես կլինի, հող եմ թափում, ցեխ եմ շաղախում, քար եմ կրում...

— Սպասեցեք։ Դուք ախր մշակի նման չեք, կարգին էլ խոսում եք։ Պետրոսը մի ծանր թառանչ քաշեց։ —

—Ինչ արած,— ասաց նա։— Սարիքը մարդու ամեն բան անել կտա։ Սար ժամանակ, և այդ ժամանակը հեռու ան- ցյալ չէ, ես ինքս կարող էի մշակ բանեցնել, բայց հիմա... Խանութ ունեի բազարում։ Լավ թե վատ, ապրում էի ինձ համար, ականջս դինջ։ Սարոտություն չեմ քաշել իսկի...Բայց անցյալ տարի կազակները բազարը որ ավերեցին, ուրիշ-

1905-ի հեդափոխության տարին: