Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/262

Այս էջը սրբագրված չէ

բնավորության տեր ընկեր դեռ նա յուր ողջ կյանքում տեսած կամ լսած չէր։ նա այս ևս գիտեր, որ Սուրեն Արևելյանը յուրծնողների միակ և սիրելի զավակն էր, որ դեռ ուսանող ժամանակը նա զրկվեց նրացից, որոնց ահագին ժառանգությունը միայն նրան մնաց․ որ ուսումն ավարտելուն պես մի օր հանկարծ նա բոլորովին չքացավ և ոչ ոք չիմացավ, թե ուր կարող էր նա գնալ, և որ շատերն յուր ընկերներից, ի թիվս որոնց և ինքը, պնդում էին, որ նա անպաճառ գնացել է ճանապարհորդությունն էր։

Այդ օրից անցել էր ուղիղ տասը տարի։ նրա բոլոր ընկեր ու ծանոթները նրան վաղուց արդեն մոռացության էին տվել, կարծելով, որ նա այլևս կենդանի չէ։ - Բայց Գ․ Զաքարյանը դարձյալ տեսնում է նրան Թիֆլիսում և ճանաչում է յուր նախկին դասակցին։

Պարոն Սուրեն Արևելյանը մոտ երեսունհինգ տարեկան մի բարձրահասակ մարդ էր, երկար ու շեկ մուրուքով.որ հարթ ու գեղեցիկ սանրված շատ սազում էր նրա գրեթե կնային և մի փոքր գունատ դեմքին: Բեղերի ոչ այնքան երկար մազերը հազիվ ծածկում էին նրա կարմիր վարդագույն շրթուքները. աչքերը մեծ ու խոհուն, քիթը նման ավելի գերմանականին, քան հայկանանին, իսկ լայն ճակատը, որի վերամի կնճիռ անգամ չէր երևում, ցույց էր տալիս նրա խելացիությունն ու հաստատ բնավորությունը: Նրա շորերը ոտից գլուխ, կարծես, կոկած լինեին նրա մարմնի կանոնավոր կազմվածքի վերա. աչքերին ակնոցներ և սևագույն ձեռնափայտ: Նա ման էր գալիս առանց օրորվելու, հաստատ և չափավոր քայլերով ու լայն կուրծքը միշտ դուրս ձգած; Նա խոսում էր քիչ և ընդհատելով, հարցեր շատ չէր առաջարկում, իսկ իրեն առաջարկած հարցերին պատասխանելու ժամանակ նա խիստ հետևում էր լակոնական ոճին. բառերն արտասանում էր որոշ և շեշտելով, ձայնը պարզ էր և շատ գրավիչ: Սակայն, պատահում էր ժամանակ, երբ նա տաքանում էր. բայց «տաքանալ, ասելով, դուք մի հասկանաք, թե նա կարմրում էր մինչև ականջներն, ինչպե այդ հատուկ է շատերին - ոչ, այլ, նրա տաքանալը»