Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/357

Այս էջը սրբագրված չէ

յուր շահասիրության,- այդ անկառելի էր ստույգ իմանալ, որովհետև ժլատները միշտ ծածկամիտ են լինում։ Այսպես Թե այնպես, բայց նա միշտ տրտնջում էր յուր Թանկագին կեսին, Թե ինչի՞ նա նրան որդի ունենալու բավականությունից զրկել է։ Վերջին հանգամանքն էր, որ նա վերցրել էր յուր մոտ յուր որբ մնացած եղբոր որդուն- Գրիգորին և պահում էր նրան իբրև որդեգիր։ Գրիգերն այդ ժամա-նակ քսան տարեկան, արդեն հասակ առած տղա էր, նրան յուր ծուլության, բթամտության և վատ վարքի համար վռնդել էին գիմնազիոնից։