Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/425

Այս էջը սրբագրված է

Թ

իֆւիս, 20 սեպտեմբերի 1880

Սիրելի' Հռիփսիմե,

Դու զարմանում ես, թե ինչպիսի եղանակով էի գրել նամակս. <կարծես մելամաղձություն է եկել վրադ», գրում ես դու։ Իրավունք ունիս զարմանալու և այդպես կարծելու, քանի որ այդ եղանակով դրած նամակ ինձնից դեռ երբեք չես ստացել։ «Ինչ է պատահել քեզ», հարցնում ես։ Ոչինչ, բոլորովին ոչինչ չի պատահել ինձ. ես նույնն եմ, ինչպես վերջին անդամ տեսել ես ինձ. ապրում եմ նույն լիության մեջ, ծնողներս, եղբայրներս բոլորը ողջ և առողջ են, և մենք առաջվա նման հաշտ ու սիրով ենք ապրում։ Ըստ երևույթին, պետք է որ երջանիկ լինեմ, տրտնջալու ոչինչ տեղիք չպիտի ունենամ, այնպես չէ՞, սիրելի քույրիկ։ Սայց արի տես, որ այդ այդպես չէ.— ընդհակառակն, այս վերջին ժամանակներս ես ինձ թվառ եմ զգում՝ առանց մի որևիցե ակնհայտ պատճառի։ Էլ չես տեսնի ի՛նձ առաջվա նման ամեն մի չեչին բանի վրա ուրախ քրքջալիս կամ չարաճճիություններ անելիս, որոնց համար դու ինձ միշտ նախատում էիր և խրատում, որ ես գոնե փոքր-ինչ լրջմիտ կենամ։ Էլ չես տեսնի ինձ առաջվա նման ցանցառամիտ երիտասարդների հետ ընկած, որի համար քո նախատինքն ավելի սաստիկ էր լինում, և երբ չէի լսում քեզ, ուղղակի խռովում էիր ինձնից, մինչև անդամ երկար ժամանակով։ (Թայց եթե այժմ տեսնես, թե որքան ես ատում եմ այդպիսի երիտասարդներին և որքա՜ն զզվում եմ նրանցից..․ Գուցե այժմ ե՜ս նախատեմ քեզ և խռովեմ քեզնից, եթե ինձ չլսես)։ Առաջվա անմիտ երեխայական արարքներիցս էլ ոչ մի նշույլ չես տեսնի իմ մեջ. կարծես երիտասարդությանս վաղուց արդեն հրաժեշտ եմ տվել, սիրտս կարծես մի անդամից ծածկվել է և էլ հնար չկա բանալու։ Այն, ինչ որ առաջ հոդով չափ սիրում էի, այժմ սաստիկ ատում եմ. կլուբ բոլորովին շեմ դնում, պարահանդեսներ— համարյա երբեք, իսկ թատրոն— շատ քիչ անդամ։ Ամեն տեղ և ամեն բանից շատ շուտ եմ ձանձրանում։ Ես այժմ սիրում եմ միայն առանձնություն և շատ եմ ջղայնանում, երբ ինձ անհանգստացնում են։ Առանձնության ժամանակ մտածմունքներն ակամա պաշարում են