Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/513

Այս էջը սրբագրված է

տարօրինակ և անտանելի բան էր թվում ինձ,— կարծես իմ հայրենի աշխարհից հանկարծ պոկել շպրտել էին ինձ մի օտար աշխարհւ Կարոտը սպանում էր ինձ։ Կարոտում էի ոչ միայն կալիին ուրախությամբ կցանկայի տեսնել նաև նրա հորը, նրա բժիշկ եղրորը, մյուս փոքրիկներին, նույնիսկ նրա կռվարար մորը, որը մեր անջատման գործում անշուշտ քիչ դեր չպիտի լիներ խաղացած,— մի խոսքով՛ այն ամեն քին և այն ամենը, որոնց հետ կապ ուներ ՛Զալին և որոնք կհիշեցնեին ինձ Զալիին։ Այդպիսի հուսահատական դրության մեջ մի կատարյալ սփոփանք էր ինձ համար Զալիի ինձ նվիրած թաշկինակը — միակ առարկան, որին ն այելով, որը համբուրելով թե' կարոտս էր ավելի վսվում, և թե', մինև֊ նույն ժամանակ, սիրտս հովանում։

Վերին աստիճանի հետաքրքրում էր ինձ այն միտքը, թե Զալին արդյոք նո՞ւյնպես քաշում է իմ կարոտը, ինչպես ես իրենը։ Թայց արդյոք սիրո՞ւմ էր նա ինձ... Այս հարցը հանկարծ ծագեց գլխումս, և ամեն հանգամանք կշռադատելով, ավելի շուտ տրամադիր էի կարծելու, որ չէ, չէր սիրում Այլապես, անկարելի բան էի համարում, որ հրաժեշտի ժա֊ ։քանակ կամ, եթե ծնողներից վախենում էր, դրանից առաջ կամ հետո չաշխատեր մի կերպ, ծնողներից ծածուկ, ինձ հետ տեսնվել։ օ, իհարկե, թաշկինակ նվիրեչն ավելի հեշտ է, քան սիրտ նվիրելը։

Տեսականորեն ես միշտ, եթե ոչ անկարելի, գեթ աննորմալ, հիվանդագին երևույթ եմ համարել սիրել առանց փոխադարձության։ Այդպիսիներին ես միշտ իրենց հարգը չճա֊ նաչող, կամքից և ինքնասիրությունից զուրկ ողորմելի արա¬ րածներ եմ համարել — ուղղակի փալաս։ Սակայն անձնա֊ կան փորձս ցույց էր տալիս, որ ուրիշ է տեսականը, ուրիշ գործնականը.— գրեթե համոզված էի, որ Զալին չէր սիրում ինձ, այնուամենայնիվ, մեռնում էի նրա համար, չնայելով որ, ամենայն վստահությամբ կարող եմ ասել, ես ամեն բան եմ և եղել եմ միշտ, բայց ոչ երբեք փալաս։

Այսպես թե այնպես, կասկածս մի անգամ առմիշտ փարատելու և անելիքս որոշելու համար կարիք ունեի ստուգելու, ուզում էի ստուգել Զալիի դեպի ինձ տածած զգացումըւ Pայց ի՞նչպես ստուգեի, ոչ մի տեղ չէի հանդիպում նրան. Նար-Դոս,