Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/93

Այս էջը սրբագրված է

բռնել, սկսեց սաստիկ, ցնցողաբար հեկեկալ, դեմքը ձեքերով ծածկած: Նանն իր երկու պստիկ թոռներով կորիզն էլ մոռացավ, ամեն բան էլ։ Սկզբում, երբ Անանը ներս մտավ այնքան անսովոր կերպով, պառավ Հեզնարը խիստ վախեցավ, բայց երբ Անանի խոսքերից իմացավ բանը, մնաց նստած տեղը ցամաքած, լուռ ու վշտահար։

— Էլ ի՞նչ արեց, աղջի,— հարցրեց նա։

— Չես գիտի՞ ինչ կանի,— արտասանեց Անանը հեծկըլտանքի միջից։— Ջանիս վրա էլ տեզ չմնաց, որ արինլվիկ շարեց, էլ գլխիս վրա մազ չմնաց, որ չպոկեց, էլ գըլխումս ղուղ չմնաց, էնքան թակեց... մինչև ե՞րբ... Մի հոգի ունեմ, դե էն ա, մի անգամ հանի, պրծնեմ, է՜լի... թե չէ, է՜լ հալ կա՞, որ դիմանամ...

— Այ, ոչ էր ըլել էն օրը, սև օր էր մթնել էն օրն իմ գլխին, որ դու մտար էդ քարուքանդ տունը,— հառաչեց Հեղնարը։— Քու սաբաբ ըլողի ջանը կրակ ընկնի, ոնց որ կրակ ա ընկել իմ ջանը։ Ախր էն գիժ սրտամեռն ի՞նչ ա ուզում քեզանից, որ ըտենց կրծում ա միսդ, շունը կրծի նրա միսը։
— Ւ՜նչ ա ուզում,— դառնությամբ արտասանեց Անանը, գլխի աղլուխի ծայրով սրբելով աչքերը։— էն ա ուզում, որ ասում ա' մի՛ ուտի, մի' խմի, մի' հագնի, մի՜ մաշի, հենց իմանաս մանանա ա թափվում ինձ հմար երկնքից։
— Ըսօր էլի գժվե՞ց։
— Գժվեց թե ընե՜նց... Առավոտը վեր կացավ, կորավ գնաց մեոելի թաղման։ Չունքի ինքը չէր խմելու, չթողեց որ սամավար գցեմ։ Յագորն էլ խո առավոտը լիսանում ա թե չէ, գրոգը լծում գնում ա, առանց չայ խմելու։ Դե իմ գլուխը ջհանդամը, չայի հմար սիրտս շատ էլ չի գնում, էս էրեխեն էր լաց բլում, սոված էր։ Չուտելուց ծիծս չորացել, կպել ա դոշիս։ Գնացել, հարևանից մի չայնիկ ջուր եմ բերել, էրկոլ կտոր շաքար եմ գցել, հաց բրդել, ուտեցրել, որ անջախ ձենը կտրել ա։ Սազ օրը կորած էր։ Իրիկնապահին քելեխը զահրումար արած, հարբած-տրաքված տուն էկավ ու էկած- չէկած հըլա մի լավ անըծքակոխ արավ, եննա վրա ընկավ թարեքին։ Տեսավ էրկու կտոր շաքար պակաս ա, խո գթտաս, շաքարն էլ ու ամեն բան էլ համ բրած ունի տանը, ո՞նց թե, -93-