Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/567

Այս էջը հաստատված է

— Չէ, խազեին ջան, համքարութինը պտի համքարութին ըլի, որդի մի քանիսը, ընդեղ էլ ամենքը։

— Իսկ եթե մեռելը պահեք մինչև կիրակի, երբ ամենքդ ազատ կլինեք։

Բանվորը նորից ժպտաց։

— Խազեին ջան,— ասաց նա և, գդակը կռան տակը դնելով, սկսեց մատներր մեկ-մեկ ծալել.— ըսօր չորեքշաբթի։ էգուց հինգշաբթի, էլօր ուրբաթ, շաբաթ, կիրակի— հինգ օր. բա հինգ օր մեռդլը, որ ըսկի տանը գնելու տեղ էլ չունի, պահել կըլի՞: Տունը քուլփաթով լիքը, օթախը այ էսքան,— ցույց տվեց նա մի շատ փոքրիկ տարածություն— մեռելը գետնին դրած, ըսկի մուկը պոչը ժաժ տալու տեղ չունի։ Էն պառավն էլ օր ու գիշեր գլուխը թակում ա, հա՛ թակում։ Ես նրանց հարևանն եմ, գիդամ բանը, ընենց որ, խազեին ջան, չի ըլի. պտի թողաք, որ գնանք ըսօր ևեթ հողին պահ տանք, պրծնենք։

— Լավ, որ գնաք թաղեք, ետ կգա՞ք գործը շարունակելու։

— Վա, դրան էլ խոսք կա՞, խազեին ջան,— կգանք, բա ի՞նչ կանենք։

— Քելեխ խո չե՞ք սարքի։

— Աղքատին ի՞նչ քելեխ, խազեին ջան։ Ձեր տված փողը հրեն կուբոյին ենք տվել, մնացածն էլ ժամ֊պատարագին կգնա։

— Լավ, գնացեք, բայց տեսեք ետ գաք։

— Արխային կաց, խազեին ջան։

Բանվորը գդակը ծածկեց և դարձավ, որ դուրս գնա, բայց կառավարիչը պահեց նրան.

— Լսի՛ր Բախշո, ի՛նչ եմ ասում. խազեինը թողեց, որ գնաք, բայց իմացեք, որ ես ժամերը կհաշվեմ։

Բանվորը շուռ եկավ և տարակուսանքով նայեց նրա դեմքին.

— Ո՞նց թե․․․

Խանբեգյանը վեր կացավ և կանգնեց կառավարչի ու բանվորի մեջտեղը։

— Լավ, հիմա ժամանակ չէ այդ մասին խոսելու,—