Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/101

Այս էջը հաստատված է

Դեռ չեմ որոշել, դեռ պիտի մտածեմ։ Մի բան կա, որ վաղը կվճռվի։ Համբերություն ունեցիր մինչև վաղը։ Կհամբերե՞ս, հա՞։

Եվան ապշած նայում էր Աշխենի աչքերին, որոնց մեջ ինչ-որ խորհրդավոր բան էր կարդացվում։

— Դու գրգռում ես հետաքրքրությունս,— ասաց նա։— Այս երեկո ուրիշ, շատ ուրիշ տեսակ ես երևում... Շատ լավ, կսպասեմ մինչև վաղը։

Աշխենը ժպտաց և Եվայի փոքրիկ ձեռքերը քնքշությամբ սեղմեց իր կրծքին, կարծես շնորհակալ լինելով, որ համբերություն էր հայտնում մինչև վաղը սպասելու։

14

Հետևյալ օրը, վաղ առավոտյան, Աշխենը մի քանի տող նամակ գրեց և տվեց ծառային, որ շտապով տանի օր. Սահակյանին տա, քանի դեռ նա ուսումնարան գնացած չէր լինիլ: Նամակը հետևյալն էր.

«Սիրելի Վարո.

Ամբողջ գիշեր մտածելով եմ անցկացրել և ահա գրում եմ հետևանքը։ Արդյոք հարմար չե՞ս գտնիլ պ. Մինասյանին առաջարկել, որ վարժուհու պաշտոնն ինձ հանձնի իր բացած ուսումնարանում։ Շտապով հայտնում եմ քեզ այս մասին, որպեսզի թերևս ավելորդ գտնես ուրիշի հետ պայմանավորվել։ Կուզեի, առանց մեր սովորական երեկոյան տեսակցությանը սպասելու, այսօր այս մասին խոսել քեզ հետ ուսումնարանում։ Միայն չգիտեմ, այսօր ազատ դաս ունի՞ս, թե ոչ և եթե ունիս՝ ո՞ր ժամին։ Գրիր։

Քո Աշխեն»։

Կես ժամից ծառան վերադարձավ և օր. Սահակյանից բերեց հետևյալ պատասխանը, որ նա շտապով գրել էր Աշխենի նամակի մյուս երեսի վրա.

«Եթե նամակիդ հենց սկզբումը գրած չլինեիր, թե ամբողջ գիշերը մտածելով ես անցկացրել, կկարծեի, թե փառավորապես քնած ես եղել և փառավոր էլ երազ ես տեսել։ Բայց և այնպես, արի տեսնենք այդ ի՞նչ սիրուն քամի է