Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/414

Այս էջը հաստատված է

արդյոք քաղցածները չե՞ն, որ անմիջական պատճառ են հանդիսանում մարդկության կյանքի հարատևության։

Լավատեսներդ վախկոտ եք և իբրև վախկոտ՝ խաբեբա եք։ Դուք խաբում եք թե ձեզ և թե ուրիշներին։ Դուք համարձակություն չունիք ուղղակի նայելու միակ բացարձակ ճշմարտության՝ մահվան երեսին։ Ձեր ամբողջ վարդապետությունը հիմնված է կեղծիքի և ինքնախաբեության վրա։ Դուք սուտ եք խոսում, երբ կաշուց դուրս եք գալիս, ապացուցելու համար, թե ապրելը հիմարություն չէ։ Կյանքին նվիրված բարձրաձայն օրհներգների մեջ դուք աշխատում եք խլացնել մահվան ճիչը, որ սարսափեցնելով սարսափեցնում է ձեզ։ Դուք եք, որ ասպարեզ եք նետել «գոյության կռիվը», որպեսզի փախուստ տաք մահից։ Դուք շրջապատել եք ձեզ սիրո, ատելության, կրքի և նախանձի հազարավոր բարդ իլյուզիաներով, որպեսզի դրանց թանձր մշուշի մեջ չտեսնեք մահվան անդունդի անտակ խորությունը, որի մասին մտածելիս սառչում է ձեր արյունը։ Ձեզ ծանոթ չէ մռայլ հոռետեսի հպարտ արհամարհանքը, որի առաջ փշրվում, խորտակվում է ամեն ինչ։ Խելագարին հատուկ համառությամբ դուք գնում եք որոնելու, որ պաշտեք մի ինչ-որ, թե ինչ, ինքներդ էլ չգիտեք։ Հին կռապաշտների նման աստվածներ եք հնարում ձեզ համար և երևակայում, թե դրանք են ձեր որոնածը։

Օ՜, ողորմելինե՜ր, օ՜, թշվառականնե՜ր, օ՜, ատելի՜ ստրուկներ...

Դեռևս Էպիկուրն է ասել՝ «Մահը մեզ չի վերաբերում»։ Եվ Շոպենհաուերը,— քո արհամարհած Շոպենհաուերը,— այսպես է բացատրում այդ խոսքերի իմաստը. «Երբ մենք գոյություն ունինք, չկա մահ, իսկ երբ կա մահ,— մենք չկանք։ Կորցնել մի բան, որի բացակայությունը կարելի չէ զգալ, դա ցավալի չէ. հետևաբար գալիք անգոյությունը (մահը) մեզ չի վերաբերում, ինչպես որ չի վերաբերել անցյալ անգոյությունը» (այսինքն ա՛յն, երբ մենք դեռ չէինք ծնված)։

Մի քանի րոպեից հետո ես այլևս չեմ լինիլ կամ, այլ խոսքով ասած, կլինեմ գալիք անգոյության մեջ։ Մի քանի րոպեից հետո ընկած կլինեմ հատակի վրա՝ գանգս ցրիվ եկած, արյան մեջ շաղախված։ Մայրս,— խե՜ղճ, դժբա՜խտ պառավ,— կոծելիս կլինի ծնկները, սենյակս լիքը կլինի