Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/435

Այս էջը հաստատված է

ՎԱՆՈ։ Փաշի պես։ Բայց չէ, այս էլ պետք է ասած, որ մի անգամ էլ մի լավ խայտառակեց ինձ և դուրս արեց։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիմա էլ դուրս կանի։

ՎԱՆՈ։ Բա՞ն չունես... կարո՞ղ է... Ասում եմ, է՛լի, նրա սանձն, ա՛յ, այսպես ունեմ բռնած ձեռքումս։ Գիտե՞ս ի՛նչպես էր։ Ես քեզ մի մազալու բան պատմեմ, Թորոսյան։ (Նստում է նրա կողքին): Կարող ես մինչև անգամ գրել, եթե ուզում ես. այդպիսի բաներ հետաքրքրությամբ են կարդում։— Մի անգամ գնում եմ «Սան-Սուսի» և այնտեղ ո՞ւմն եմ տեսնում,— հորս, պ. Պետրոսին։ Սա, եղբայր, նստած է մի գեղեցիկ, հաստ-հաստ կնոջ հետ մի փառավոր սեղանի առաջ և քեֆ է անում։ «Ա՜, այս լավ բան է», ասում եմ ինքս ինձ. «ա՛րի օգուտ քաղեմ այս դեպքից...» Մոտենում եմ։ «Հայրի՛կ», ասում եմ՝ աչքերով կողքին նստած կնոջ վրա ցույց տալով, «լա՛վն է հա՜...»։ Հայրիկս դեռ կարմրում է, հետո սփրթնում է, վեր է կենում, ինձ մի կողմն է քաշում և «Լռի՛ր, անպիտան», ասում է, «ոչ ոքի ոչինչ չասես, թե չէ՝ կորած եմ»։ Հասկանո՞ւմ ես. այս նրա խոսքերն են։ «Ի՞նչ կտաք», ասում եմ, «որ ոչ ոքի ոչինչ չասեմ»։— «Ինչ կուզես», ասում է,— «Երբ փող ուզեմ տվեք»։— «Լավ», ասում է։ Լա՛վ ու լավ. այնուհետև «տես, թե ի՛նչպիսի պահանջներ եմ անում — հարյուր, երկու հարյուր և այլն մանեթները — ես քեզ ճշմարիտ բան եմ ասում — սկսում են հորս անդունդից գրպանս տեղափոխվել։ Այդպիսի ժամանակ մի քիչ չեմ ու չում կանե, իսկույն՝ «հայրի՛կ, Սան-Սուսին»,— և նա ձայնը կկտրե... (ծիծաղում է): Բայց այդ դեռ ոչինչ. ես մի ուրիշ, ավելի սուր զենք ունեմ ձեռքիս։ Այդ էլ պատմե՞մ։ Լսիր։— Դու մի ասիր՝ հորս շատ է դուր գալիս իմ այս նոր սիրուհիս... Դու հորս այդպես մի՛ նայիր, ամենաառաջին Դոնժուանն է, չէ՛, ի՞նչպես են ուրիշ տեսակ ասում... հա՞, ամենաառաջին լովելասն է... Հայրս, դու ես իմ պարոնը, նրան մի նամակ է գրում, այսինքըն՝ սիրուհուս։ Քեզ հայտնի կլինի, է՛լի, այդպիսի նամակների բովանդակությունը... Սիրուհիս մերժում է սրան. նա այսպիսի ծերերի հետ չի ուզում գործ ունենալ, և այդպիսով էլ բանը վերջանում է։ Հորս գրած նամակը գտնում եմ սիրուհուս սեղանի վրա, անսաս վերցնում եմ և գրպանս եմ