Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/443

Այս էջը հաստատված է

անիծված նամակը․․․ Բայց... (կանգ է առնում հուսահատ) հազա՜ր ռուբլի, հազա՜ր ռուբլի... (Ավելի կատաղած ման գալով): Օ՜հ, կրա՜կ, կրա՜կ․․․ դժոխքի բաժին լինիս դու, Վանո՜... Ա՛յ, կոտրվեր այս ձեռքը (ձախ ձեռքով խփում է աջ ձեռքին), որ այն անիծված, միլիոն անգամ անիծված նամակը չէր գրել... Ի՞նչ սարսափելի դրություն... Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ... Հազա՜ր ռուբլի — մի նամակը, մի թղթի՜ կտորը... (գլխին խփելով): Օ՜հ, գի՜ժ, գի՜ժ Պետրոս, քո հախդ է, քո հախդ... (Ընկնում է նստարանի վրա):

Վարագույրն իջնում է։