Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/473

Այս էջը հաստատված է

ի՞նչ գիտեք, որ ես գռոշ-գռոշ հավաքելով չեմ տանում, հորս կամ մորս չեմ տալիս, որ հաց առնեմ ուտեն․․․

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Տո կո՛րի, ամպիտան... չի էլ ամաչում, ինչե՛ր է ասում... Կո՛րի այստեղից... Դեռ դու տանից ոչինչ չգողանաս, չուտես, թե չէ տուն ոչինչ չես տանիլ։ Հազիր ասես, գռոշ-գռոշ հավաքելով՝ տանում ես գինու ես տալիս, չոռլամիշ լինում։ Կո՛րի այստեղից, թե չէ՝ այդ կարմիր քիթդ կկտրեմ, կո՛րի։

ՎԱՆՈ։ Բաս ես սո՞ւտ եմ ասում...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Էլ մի՛ խոսիր, էլ մի՛ խոսիր, թե չէ՝ մեկ էլ որ գաս, ա՛յ այսպես դուրս կանեմ քեզ այստեղից։ (Վզակոթին տալով դուրս է գցում դեպի նախասենյակը)։ Գնա՛, էլ չգաս այստեղ։ Մի՛նաս, այդ լոթուն դուրս արա փողոցը... ետևի դռնովը։ Մեկ էլ որ եկել է այստեղ, քեզ էլ հետը դուրս կանեմ... Լո՛թի անպիտան։


ՏԵՍԻԼ IX
Թորոսյան, Արսենյանց

ԹՈՐՈՍՅԱՆ։ Տո՛, այդ ի՞նչ էր դարձել, ես զարմացած մնացի։ գիտեք, որ ես գռոշ-գռոշ հավաքելով, չեմ տանում, հորս կամ մորս շեմ տալիս, որ հաց առնեն, ուտեն...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Հա՛խն է. թող գիտենա փողի հետ վարվել, այդպես չեն լինիլ... Անպիտանն այսպես սովորել է և ամեն անգամ գալիս է փող է ուզում, որ գնա չոռլամիշ լինի։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Դու էլ մի՛ տուր։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Լինո՞ւմ է։ Շատ անգամ գալիս է ոտներս է ընկնում, լաց է լինում, արի ու մի տուր։ (Նստում է):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Հիմա դրա ծնողներն ի՞նչով են ապրում... ասում են, որ օրվա հացի աղքատ են։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Է՛հ, ի՞նչ ես ասում դու էլ. ղորթ որ ասում են աղքատացել են, այդ աստիճան էլ խո չեն լինիլ աղքատացած,— այն էլ այս կարճ ժամանակում... Պետրոսի պես վաճառականն ինչքան էլ սնանկանա, իսկի հավատալու բան է, որ մի բան էլ տակն արած չլինի... Ախր այդ հաստափորներին ես լավ եմ ճանաչում։