Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/476

Այս էջը հաստատված է

իմացիր առաջ ո՞վ է клеветать արել, է՞, այդպես խո չի կարելի...

ԹՈՐՈՍՅԱՆ։ Այդ չեք կարող հաստատել, թե առաջ ո՜վ է клеветать արել։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Սարող եմ։

ԹՈՐՈՍՅԱՆ։ Երբ որ այդպես է, գործդ ինձ հանձնիր։ Հը՞։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Չէ... թեկուզ նեղացիր, քեզ չեմ հանձնիլ..

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ինչո՞ւ... վախենում ես չկարողանամ պաշտպանել...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Այո. դեռ դու անփորձ ես։ (Վեր է կենում):

ԹՈՐՈՍՅԱՆ։ Ո՞վ է անփորձ... ե՞ս... դու ծանո՞թ ես իմ գործունեության հետ, այնպես ես խոսում, թե...


ՏԵՍԻԼ X
Ստեփան, Նատալիա (մտնում են) Թորոսյան, Արսենյանց

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ А! Вот не ждал дорогих гостей! милости прошу. Համեցեք։

ՍՏԵՓԱՆ։ Մենք ձեզ մոտ մի քանի րոպեով ենք եկել, պ. բժիշկ։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Թեկուզ տասը տարով։

ՍՏԵՓԱՆ։ Կինս հիվանդ է։

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչ եք ասում, ինչո՞ւ։

ՆԱՏԱԼԻԱ։ Այո՛, պ. բժիշկ, ես շատ դժբախտ եմ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Աստված մի՛ արասցե, տիկին։ Համեցեք նստեցեք։ (Նատալիան և Ստեփանը նստում են): Ինչո՞վ եք հիվանդ։

ՆԱՏԱԼԻԱ։ Ես սարսափելի կերպով տանջվում եմ, պ. բժիշկ...

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ի՞նչն է... ի՞նչն է ցավում։

ՆԱՏԱԼԻԱ։ Ամբողջ գիշերը չեմ քնել... (Ճակատը բռնում է):

ԱՐՍԵՆՅԱՆՑ։ Ձեր գլո՞ւխն է ցավում։

ՆԱՏԱԼԻԱ։ Այո... ա՛հ... Տեսնում եք, աչքերս չեմ կարողանում բաց անել... կարծում եմ, թե գլուխս կես է անում... օհ... ես կմեռնեմ...