Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/487

Այս էջը հաստատված է


ՍՏԵՓԱՆՈՍ։

Սուրե՜նս... մի՞թե։ Ի՞նչ գիտեք դուք այդ։

ԱԶԱՏՅԱՆ։

Ընկերներիցս մեկն ասաց ինձ այդ։
Նա մի ժամ առաջ անձամբ տեսել էր
Նրան երկաթուղու կայարանումը,
Բարևելուց հետ, նա նրան խնդրել էր,
Որ իմաց անի ինձ իր գալուստը։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Բայց ո՞րտեղ է նա, որ մինչև այժմ
Տանս չեմ տեսնում։

ԱԶԱՏՑԱՆ։

                  Հա՛, նա ընդ այնմ
Ասել էր, որ նախ, քան յուր տուն գալը
Մի պարոնի հետ շտապ գործ ունի,
Որն իսկույն ևեթ վերջացնելով,
Դեպ տուն կշտապի։

ՍՏԵՓԱՆՈՍ։

Տեսնո՞ւմ եք նրան։— Համալսարանը
Ավարտել, պրծել եկել է Թիֆլիս,
Եվ փոխանակ նախ անհամբերությամբ
Շտապելու յուր տուն, ծերունի հորը
Ուրախացնելու, նա ուրիշ գործի
Ետից է վազում։ Ի՞նչ ասեմ ապա՛։
Եվ զարմանալի բան է, ճշմարիտ.
Նա ամեն անգամ, երբ Ժնեվիցը
Թիֆլիս է եկել, այդպես է արել։
Ինչևէ։ Բայց դուք, պարոն Ազատյան,
Իզուր շտապեցիք ինձ ավետելու
Որդուս գալուստը։