Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/493

Այս էջը հաստատված է

Խաբուսիկ մի բան, այնպես, ինչպես որ
Միշտ պատահում է երջանկության մեջ...
Օ՜հ, գիտակցությո՛ւն, գոնե դու այդպես
Սոսկալի կերպով մի՛ գործիր իմ մեջ.
Որքան ես շատ եմ մտածում, այնքան
Առավել ևս դու տանջում ես ինձ։
Իրականությանն ինչո՞ւ ես նայում,
Թո՛ղ նա ինչպես որ կուզե ընթանա.
Բայց դու մեղմացրու քո հալածանքը։
Սակայն ի՞նչ պիտի ես պատասխանեմ
Հանցանքիս համար իմ թշվառ հորը։
Առավել ևս — նորեկ եղբորս...
Այսքան ժամանակ ես ամեն ջանքով
Գաղտնի եմ պահել իմ այդ հանցանքը,
Իսկ ա՞յժմ, այժմ... Օ՜հ, աստվա՜ծ, աստված,—
Մի՞թե չես կարող փոխել սահմանած
Ահեղ օրենքդ որդեծնության
Իմ թշվառ անձիս վերաբերությամբ
Օ՜հ, եթե միայն քո ամենատես
Աչքը թափանցեր սրտիս, հոգուս մեջ
Եվ տեսներ, թե ինչ սոսկալի դժոխք
Բոլոր շանթ-կիզող յուր տանջանքներով
Վառվում է այնտեղ,— անշուշտ դու այս հեք
Թույլ արարածիս կբանայիր քո
Դուռը գթության։


ՏԵՍԻԼ IV

Աշխեն, Սուրեն։

ՍՈԻՐԵՆ, (Մտնում է):

Աշխե՛ն, քույրի՛կս,